Հինգշաբթի, 25.04.2024, 08:26
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ


Հասմիկ Քոչարյան

Արամե՛ջան, ծնունդդ շնորհավոր, քեզ ցանկանում եմ աշխարհի ամենալավ բաները, միշտ երջանիկ լինես, ուրախ, երկար-երկար տարիների կյանք, ուզում եմ, որ քո դեմքից երբեք ժպիտը չպակասի, ուզում եմ միշտ ժպտաս ու մեր կողքին լինես, միշտ լինես այդպես աշխատասեր ու լավ մարդ, քեզ շատ եմ սիրում, դու ինձ համար շատ թանկ ես, շնորհակալ եմ, որ կաս ու միշտ հիշիր, ինչ ուզում է լինի, ինչ էլ փոխվի կամ պատահի, միևնույն է, ես միշտ քեզ հետ եմ, որովհետև քեզ շատ եմ սիրում և քեզ համար ամեն ինչ կանեմ: Քեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ և մեծ բեմեր:
Քեզ շատ սիրող, քո խենթուկ ֆան՝ Լ. Հասմիկ:




Թամարա Համայակյան

... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 5138 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 09.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Երբ տեղեկացա, որ արդեն սկսվել են <<Արամե>> կարաոկե-ակումբի շինարարությունները, ամենուր սկսեցի փնտրել վայրը, քանզի մեր երգիչն այն մեզնից գաղտնի էր պահում:

Անտարբեր չէի կարող անցնել և ոչ մի կիսակառույց շինության մոտով, երբ հանկարծ փողոցներից մեկում նկատում էի, որ շինարարություն էր ընթանւմ, անմիջապես երթուղին կանգնեցնում էի և տրամաբանորեն փորձում էի հասկանալ, թե արդյոք ինչ կարող է այդ շինությունը դառնալ:

Հերթական երկուշաբթին էր, դասից ուշանում էի, այդ օրը նույնիսկ կիսակառույց շինությունների նկատմամբ էի անտարբեր, երբ Շրջանայինում <<Մոցարդ>> կարաոկեի մոտով շտապում էի դեպի կանգառ, բայց հանկարծ լսեցի Արամեի անունը, սկսեցի դանդաղ քայլել, գլուխս աջ թեքելով՝ նկատեցի մի դատարկ շենք, որի փոքրիկ մուտքից երևում էր, թե ինչպես են մարդիկ աշխատում: Մի քանի օր անընդմեջ այցելում էի վերոհիշյալ վայրը, ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1054 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 08.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Դեռ 1 տարի առաջ Արամեն «Ես»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ուզում եմ մեեեծ կարաոկե-ակումբ ունենալ» և պատմել, որ իր երազանքների կարաոկեում կանցկացվեն համերգներ, լուրջ միջոցառումներ:

Այսօր արդեն հաշված օրեր են մնացել երգչի՝ երազանքին հասնելուն: Այժմ «Արամե» կարաոկե ակումբի վերանորոգման վերջին աշխատանքներն են իրականացվում: Երգիչը նախատեսում է բացումն անել իր տարեդարձի օրը՝ հոկտեմբերի 10-ին:

Ակումբի արտաքին դիզայնն ընտրելու համար երգիչը համագործակցել է տարբեր դիզայներների հետ: Արամեն շատ պահանջկոտ է կարաոկեին վերաբերող բոլոր հարցերում. երգիչը նշեց, որ երգացանկում որոշ սահմանափակումներ կլինեն. «Փորձել ենք սահմանափակումները քիչ անել, այնուամենայնիվ կան երգեր, որոնք մեզ մոտ չեն լինելու, օրինակ "Доля воровская”-ն: Խոսքն այն մասին չէ, որ այդ երգը վատն է կամ լավը, ուղղակի ակումբի «դեմքին» չի համապատասխանում»,- esyes.am-ին ասաց Արամեն:



«Արամե» կարաոկե ակումբի բացումը երգիչը նախատեսում է անե ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 409 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 09.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Վերջերս մեծ արձագանք գտավ երգիչ Արամեի՝ կարաոկե- ակումբ բացելու մասին լուրը: Պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ երգիչը հոկտեմբերին պատրաստվում է ''Արամե'' կարաոկե-ակումբը բացել:
- Լուրեր կան, որ ակումբի բացումը նախատեսվում է Արամեի ծննդյան օրը, այդպե՞ս է...
- Այո, ուզում ենք ծննդյան օրը լինի, բայց վերանորոգման աշխատանքները, հնարավոր է` մի քան օր ձգվեն:

- Ինչ կասեք համերգների մասին. Հայաստանում մենահամերգ սպասվո՞ւմ է:- Կարծում եմ` այս տարի ոչ, հաջորդ տարվա ընթացքում` միգուցե: Նոր մենահամերգ ունենալու համար նոր ծրագիր է հարկավոր, որի վրա աշխատում ենք հիմա: Երբ հասկանանք, որ պատրաստ ենք ուրիշ որակով մենահամերգի, դրա մասին, բնականաբար կհայտարարենք:

- Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Արամեի անձնական կյանքում:
- Ինքը թաքցնելու ոչինչ չունի, եթե գա ժամանակը, ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 321 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 09.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Վերջին զրույցներից մեկում Արամեն մեզ ակնարկել էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր գործը կդնի: Ահա օրերս լուր տարածվեց, որ իր 30-ամյակի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Արամեն մտադիր է կարաոկե-ակումբ բացել: Իսկ թե ինչու հենց կարաոկե ՝ երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանն այսպես պարզաբանեց. <<Հայերը սիրում են երգել, կարծում եմ ՝ Արամեի անունը կրող կարաոկեն հաջողությում կունենա, առավել ևս, որ այստեղ ելույթներով հանդես են գալու արտերկրից հրավիրված երգիչներ>>:

Օրերս ճոպանուղու մոտակայքում հայտնաբերելով <<օբյեկտը>>, որն առաջիկայում կրելու է <<Արամե>> անունը, հավաստիացանք, որ այնտեղ ամբողջ թափով վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Իսկ մուտքի վերևում դեռևս հին՝ <<Ռեստորան>> ցուցանակն էր: Փորձելով ջանասեր բանվորներից տեղեկանալ՝ ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, և ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 377 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 07.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Ասում են` երգիչ Արամեն պատրաստվում է կարաոկե ակումբ բացել Երևանում: Կան խոսակցություններ, որ երգիչը վաղուց է նպատակ ունեցել ունենալ իր սեփական ակումբը: Ասում են` ակումբի բացումը տեղի է ունենալու Արամեի ծննդյան 30-ամյակի օրը` հոկտեմբերի 10-ին:
Համացանցում ակտիվ քննարկվում է նաև այն հարցը, որ վերջին շրջանում Արամեի գործունեությունը երգարվեստում, այժմ նաև` բիզնեսում, նոր թափ է ստացել` շարժելով բազմաթիվ կոլեգաների նախանձը: Շատերի կարծիքով` երգչի վերջին տեսահոլովակը բավական հաջողված էր ու համոզված են` բիզնեսում նույնպես, իրենց սիրելի երգիչը հաջողություններ կունենա:
Ոմանք էլ բացասական կարծիք են հայտնել, ասելով. ''Դե երգել չի կարողանում, մնումա բիզնես սկսի էլի'', ''Էլ ո՜նց կլիներ, մի երգիչ էլ սեփական բիզնես չունենար Հայաստանում'': Շատերը նշում են նաև, որ երգիչն ուզում է գումար ''հետ գցել'' սպասվող հարսանիքի համար, որը, ինչ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 332 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 30.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Արամեն իր 30-ամյակի օրը` հոկտեմբերի 10-ին, նախատեսում է բացել իր անունը կրող կարաոկե-ակումբ: BRAVO.am-ին այս մասին հայտնել է երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը՝ նշելով, որ Արամեն Երեւանում բիզնեսով զբաղվելու ցանկություն վաղուց ունի:

Նրա փոխանցմամբ` այժմ ընթանում են կարաոկե-ակումբի վերանորոգման աշխատանքները. "Չհասցնելու մտավախություն կա, բայց ամեն ինչ արվում է, որ նախատեսվածի համաձայն մեծ բացում լինի: Մեր ազգը սիրում է երգել, կարծում եմ` իր անունը կրող կարաոկեն ավելի մեծ հաջողություն կունենա, առավել եւս, որ համերգային ծրագրերով դրսից հրավիրված երգիչներ են լինելու: Այն գործելու է որպես պարային ու համերգային ակումբ”:

Արամեն ամռան ընթացքում եր ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 521 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 30.08.2012 | Մեկնաբանություններ (0)

''Սիրո նոր ժամանակ''. այսպես է կոչվում Արամեի նոր տեսահոլովակը, որը թեև մեկ օր առաջ է տեղադրվել համացանցում, բայց արդեն հասցրել է հազարավոր դիտումներ ունենալ: Ընդ որում` տեսահոլովակի վերաբերյալ մեկնաբանություններում բոլորը դրական են արտահայտվում:

Ասում են` շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ փոքր-ինչ ''նեղվել են'' Արամեի այս հաջողություններով, քանի որ վերջին շրջանում, երբ այս կամ այն երգիչը տեսահոլովակ է թողարկում, մեծամասամբ քննադատություններ են` լի ամենատարբեր դժգոհություններով ու նկատողություններով: Ասում են` Արամեն այս տեսահոլովակով ''ի չիք է դարձրել'' շատերի այն տեսակետը, թե նա թուլացրել է իր տեղն ու այլևս առաջատարների շարքում չէ:


Դիտումներ: 317 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 26.07.2012 | Մեկնաբանություններ (0)

 

- Արամե, մի քանի տարի է՝ վերադարձել եք Հայաստան և այստեղ եք Ձեր ստեղծագործական գործունեությունը ծավալում: Որպես քաղաքացի՝ ի՞նչ կարծիք ունեք այն երկրի մասին, որտեղ ապրում եք:

- Ես տեսել եմ 90-ականների Հայաստանը: Փոքր էի, երբ մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն, սակայն թե՛ ես և թե՛ ընտանիքիս անդամները չկտրեցինք կապը Հայաստանի հետ: Երբ պատանեկան տարիներն անցան, և ես գիտակցեցի, որ արդեն կայուն միտք ունեմ, որը կարող եմ վերահսկել, ես հասկացա, որ պետք է գտնվեմ այստեղ, ապրեմ իմ երկրում, իմ քաղաքում և ստեղծագործեմ հենց այստեղ: Մինչև 99 թվականը պարբերաբար գալիս էինք Հայաստան, դրանից հետո վեց տարի դադարից հետո 2005-ին վերադարձա, անկեղծ ասած` տեսա մի քիչ ուրիշ Հայաստան, մի քիչ ուրիշ հայացքներ, ցավոք, ավելի բացասական ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 414 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 16.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Ի՞նչ իմաստ կա երկրպագել Ջասթին Բիբերին, խենթանալ նրա հանդեպ անպատասխան սիրուց ու նրա նկարներով զարդարել սենյակի պատերը, եթե մենք ունենք մեր «սրտակերներն» ու «մաչոները»: Մենք ունենք Արամե ու Միհրան Ծառուկյան (ավելի հայտնի սերիալային կերպարով`Գոռ):Նրանք են այսօր գրավել հայ աղջիկների սրտերը, նրանց են պատկանում մեր հայուհիների խելքն ու միտքը: Նրանք են գլխավորում ամենացանկալի փեսացուների ու ամենասեքսուալ հայ տղամարդկանց ցուցաները, նրանք են ամենաոճային աստղերն ու ամենադիտված «սերիալի տղան» ու «կլիպի տղան»: Արամեի անձնական կյանքում «դրական», բայց շատերի համար ողբերգալի իրադարձություններից հետո ամենացանկալիի իր տեղը Արամեն զիջեց Միհրանին...Անցան Արամեի աստեղային ժամերը, անցավ նրա դարը, հիմա հայուհիների սրտի միակ տիրակալը Միհրանն է: Նրա համար է սերիալում ինքնասպան լինում էլենը, իսկ իրական կյանքում փողոցում նրա նկարներն են համբուրում ֆանատիզմի դեռահաս զոհերը....

... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 385 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 17.05.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 4 5 6 7 8 9 10 »
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title