ՈՒրբաթ, 29.03.2024, 12:36
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Block title
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 16 » Արտագաղթը ցավոտ հարց է պետության համար
11:25
Արտագաղթը ցավոտ հարց է պետության համար

 

- Արամե, մի քանի տարի է՝ վերադարձել եք Հայաստան և այստեղ եք Ձեր ստեղծագործական գործունեությունը ծավալում: Որպես քաղաքացի՝ ի՞նչ կարծիք ունեք այն երկրի մասին, որտեղ ապրում եք:

- Ես տեսել եմ 90-ականների Հայաստանը: Փոքր էի, երբ մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն, սակայն թե՛ ես և թե՛ ընտանիքիս անդամները չկտրեցինք կապը Հայաստանի հետ: Երբ պատանեկան տարիներն անցան, և ես գիտակցեցի, որ արդեն կայուն միտք ունեմ, որը կարող եմ վերահսկել, ես հասկացա, որ պետք է գտնվեմ այստեղ, ապրեմ իմ երկրում, իմ քաղաքում և ստեղծագործեմ հենց այստեղ: Մինչև 99 թվականը պարբերաբար գալիս էինք Հայաստան, դրանից հետո վեց տարի դադարից հետո 2005-ին վերադարձա, անկեղծ ասած` տեսա մի քիչ ուրիշ Հայաստան, մի քիչ ուրիշ հայացքներ, ցավոք, ավելի բացասական: Հայի տեսակն ինձ համար փոխվել էր, բայց հետո ես գտա դրա պատասխանը՝ իսկապես Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ հային ուրիշ ձև է պատկերացնում:
- Ի՞նչ տեսակ էիք պատկերացնում և ի՞նչ տեսակ տեսաք:
- Ես պայծառ, ուրախ գույներով, փուչիկներով էի պատկերացնում, ինչը չկար, բայց այս տարիներին ապրելով այստեղ` կամ ես սովորեցի, կամ ինչ-որ բան փոխվեց: Գնալով դրականը շատանում է մեր իրականության մեջ, մեր շրջապատում, և ինձ համար ամենակարևոր կետերից մեկը մեր երիտասարդությունն է: Ինձ համար շատ ցավոտ է տեսնել երիտասարդին, որը դեռ ապրում է անցյալով, դեռ ապրում է շատ հեռու, մի քսան տարի հետ:
- Սակայն վերջին տարիներին շատ երիտասարդներ հարցեր են բարձրացնում հենց քաղաքացիական հարթությունում: Որքանո՞վ է Ձեզ ծանոթ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման խնդիրը, «Փակ շուկայի» խնդիրը և Ձեզ որպես երիտասարդի՝ որքանո՞վ են այս խնդիրներն անհանգստացնում:
- Այդ ամենից շատ լավ տեղեկացված եմ: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, դիտում եմ հեռուստացույց, լսում լուրեր: Այդ ամենին հետևում եմ այնքանով, որքանով կարողանում եմ: Դա շատ հաճախ վաղ առավոտյան է լինում, երբ նոր եմ արթնանում և միացնում եմ հեռուստացույցը:
- Այսինքն՝ միայն հեռուստացույցի՞ց եք տեղեկատվություն ստանում:
- Ոչ միայն հեռուստացույցից, նաև շրջապատից:
- Իսկ համացանցը, առցանց լրատվամիջոցները որքանո՞վ են օգնում Ձեզ այս հարցում:
- Համացանցից հեռու եմ, մանկուց տեխնիկայի նկատմամբ շատ ուժեղ հակակրանք կա, ավելի շատ ռադիո եմ լսում մեքենայի մեջ: Մաշտոցի պուրակում մարդիկ հասան իրենց նպատակին, ինչը շատ ողջունելի էր: Կարծում եմ՝ եթե նպատակը դրական է, օգտակար է, և եթե երիտասարդները հասնում են իրենց նպատակին, մենք պետք է ուրախանանք: Մեր մեծարգո նախագահն այցելեց պուրակ, հարցին լուծում տվեց: Կարծում եմ՝ այդ ամենը պատահական չէ:
- Թե՛ Մաշտոցի պուրակի, թե՛ «Փակ շուկայի» դեպքում էլ խնդիրն օլիգարխն էր: Մաշտոցի պուրակը շատերը պայմանավորում էին նախընտրական պրոցեսներով: Ըստ Ձեզ՝ «Փակ շուկայի» հարցը ի՞նչ լուծում կստանա:
- Չեմ կարող ասել, ես վերլուծաբան չեմ, չեմ կարող ասել` հարցը ինչ լուծում կստանա: Բայց մարդիկ, ովքեր հարցը բարձրացրել են և տեսնում են թերություններ շուկայի հետ կապված, ես կարծում եմ` պատասխանատուները ճիշտ լուծում կտան, որովհետև մենք վստահում ենք իրենց: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով:
- Մաշտոցի պուրակի շուրջ շատ երգիչներ համախմբվեցին, Դուք չկայիք, ի՞նչն էր պատճառը, որ չեկաք:
- Կգա ժամանակը, երբ պատրաստ կլինեմ այդ ամենին: Անկեղծ ասած` հիմա ես պատրաստ չեմ խառնվել բոլոր այն ցավոտ հարցերի մեջ, որոնք անհանգստացնում են մեր համաքաղաքացիներին, և՛ ժամանակի քիչ լինելու պատճառով, և՛ նաև Երևանից հաճախ բացակայելու պատճառով: Բայց ես միայն սա չեմ կարող պատճառ բերել, եթե ցանկանայի` ես կգտնեի ժամանակ: Հիմա, կոպիտ ասած, թողնում ենք այն մարդկանց ուսերին, բայց լինելով նրանց հետ, ովքեր անմիջապես կապ ունեն դրա հետ: Մարդը, որն անընդհատ խոսում է ինչ-որ խնդիրների մասին, իրեն սկսում են չլսել:
- Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք այսօր Ձեզ հուզում են: Բանակի, էկոլոգիայի հետ կապված խնդիրնե՞րն են դրանք, և արդյոք որպես ապագա հայր՝ Ձեր ապագան Հայաստանում պատկերացնո՞ւմ եք:
- Միանշանակ ես իմ ապագան Հայաստանում եմ պատկերացնում, ուրիշ ոչ մի տեղ, և միանշանակ անհանգստացնում են այդ խնդիրները: Էությամբ էգոիստ պետք է լինես, որ դա քեզ չհետաքրքրի: Իհարկե, անթերի որևէ բնագավառ մենք չունենք, և չեմ կարծում՝ կա կատարյալ մի երկիր, որ չունի բացթողումներ: Եկեք այս ամենին մի քիչ ավելի լավատեսորեն նայենք: Բայց ինձ համար շատ ցավոտ է ժողովրդի՝ անընդհատ մտահոգ լինելը ամեն ամսվա վերջին կոմունալ վճարումների ժամանակ: Սա ողբերգություն է: Ինձ համար շատ ցավոտ է, երբ տեսնում եմ անարդարություն, այսինքն՝ երբ մարդը հասկանում է, որ ինքը պաշտպանված չէ, ունի խնդիր, և չի կարողանում դրան լուծում տալ, որովհետև (չթվարկեմ, բոլորը գիտեն...), դրանից ահավոր բան չկա: Ամենաուրախալին ինձ համար այն կլինի, որ թող մարդկանց համար թանկ լինի անանասը, բայց թող մատչելի լինի իրենց տան մեջ ապրելը, ոչ թե իրենք մտածեն քիչ վառեն, մրսեն, բայց կարողանան տակից դուրս գալ:
- Արամե, Հայաստանից օրական 477 հոգի հեռանում է, արդյոք սա Ձեզ չի՞ անհանգստացնում, որ մի օր էլ հանդիսատես չունենալու առաջ կկանգնեք:
- Մինչև հերթը հասնի երգիչների մտահոգությանը հանդիսատեսի առումով, կարծում եմ՝ շատ ավելի ուրիշ խնդիրներ կան պետության անվտանգության համար: Սա շատ ցավոտ հարց է պետության համար, մեր հայերը ուր էլ գնան, մենք նրանց հետևից կհասնենք, լինեն աշխարհի ծայրում, մեր կարիքը եթե զգան, մենք կհասնենք: Այստեղ պետության խնդիրն է, պետության մեջ մնալու, զարգացնելու և զարգանալու խնդիրն է: Պատկերացնո՞ւմ եք, մի քանի տարի հետո քանի մարդ կբացակայի: Մի քանի տարի առաջ շատերը վերադարձան, սակայն չկարողացան այդ գաղափարը պահել, գայթակղել: Ես շատ ընկերներ և հարազատներ ունեմ արտերկրում, որոնք գալիս են Երևան և ասում են՝ մեկ շաբաթից ավել չեմ կարող մնալ: Ես բարկանում եմ, վեճ է սկսվում: Հետո իրենք սկսում են ինձ թվարկել պատճառները:
- 2012-ին մենահամերգի եք պատրաստվում, հիմա մտահղացումների՞ փուլում եք:
- Մտահղացումները զուգահեռ գործին միշտ գնում են: Նոյեմբերի կեսերին կամ վերջին Միացյալ Նահանգներում վերջապես ուզում եմ համերգ ունենալ, մի քանի տարի է անընդհատ ուզում ենք, ինչ-որ բան անընդհատ խանգարում էր, և միանշանակ պետք է ունենանք այդ մենահամերգը Միացյալ Նահանգներում 2012-ին: Տարվա ընթացքում բազմաթիվ շրջագայություններ Ռուսաստանի Դաշնությունում, Բեյրութում երկու համերգ: Նոր տեսահոլովակ ենք հիմա պատրաստում, շատ գեղեցիկ երգ՝ «Սիրո նոր ժամանակ» վերնագրով, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը:
Ուրախալի փաստի մասին կուզեի խոսել. վերջերս հանդիպեցինք կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ և մի քանի հարցեր քննարկեցինք նրա հետ՝ կապված Կոմիտասի երաժշտության և երգերի հետ և ոչ միայն Կոմիտասի, որ ես ունենամ երգերի ցանկը, մենք ընտրենք միասին և մեր մեկնաբանությամբ ներկայացնենք հանդիսատեսին: Մենք սկզբից ուզում ենք փորձել երգել այն, ինչ ունենք՝ մերը՝ միանշանակ ժամանակակից մեկնաբանությամբ:
- Կարո՞ղ ենք ասել նպատակ եք դրել ոչ միայն 18-35 տարեկաններին գոհացնելու, այլ նաև ավագ սերնդին:
- Առաջին հերթին դա արվում է հենց ինձ համար, այն, ինչ իմ մեջ կա, և կոնկրետ դրա մեջ մենք չենք ուզում կոմերցիոն ուղղվածություն դնել:
- Արամե, վերջին մեկ հարց. վերջին մի քանի տարիների ընթացքում նախագահի կողմից վաստակավորի կոչման են արժանանում ռաբիս երգիչներ՝ Արման Հովհաննիսյան, Թաթա Սիմոնյան և այլք: Անակնկալի չէի՞ք գա, եթե Ձեր անունն էլ լիներ վաստակավորների շարքում: Ի՞նչ է երգչի համար կոչումը:
 - Մեր ասպարեզում մրցանակ չկա, որ ես չունենամ, մի քանի տարիների ընթացքում ինչքան անվանակարգ կա` գրեթե ունեցել եմ: Անկեղծ ասած` ես ոչ թե կզարմանայի, ես ոչ թե կհրաժարվեի այդ ամենից, այլ երևի այդքան էլ չէի հպարտանա: Երբ ինձ տալիս էին լավագույն երգիչ, ամբողջ դահլիճը բղավում էր Արամե, այդ ժամանակ իրենք համաձայն էին, որ ես դառնայի լավագույն երգիչ, բայց արդյոք համաձա՞յն են, որ ինձ հիմա տան վաստակավորի կոչում... չեմ կարծում, կարծում եմ` շատ շուտ է, և ես դեռ շա՜տ վաստակելու բան ունեմ:

Դիտումներ: 409 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME, Artagaxt, Hayastan | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title