Ասում են` երգիչ Արամեն պատրաստվում է կարաոկե ակումբ բացել Երևանում: Կան խոսակցություններ, որ երգիչը վաղուց է նպատակ ունեցել ունենալ իր սեփական ակումբը: Ասում են` ակումբի բացումը տեղի է ունենալու Արամեի ծննդյան 30-ամյակի օրը` հոկտեմբերի 10-ին: Համացանցում ակտիվ քննարկվում է նաև այն հարցը, որ վերջին շրջանում Արամեի գործունեությունը երգարվեստում, այժմ նաև` բիզնեսում, նոր թափ է ստացել` շարժելով բազմաթիվ կոլեգաների նախանձը: Շատերի կարծիքով` երգչի վերջին տեսահոլովակը բավական հաջողված էր ու համոզված են` բիզնեսում նույնպես, իրենց սիրելի երգիչը հաջողություններ կունենա: Ոմանք էլ բացասական կարծիք են հայտնել, ասելով. ''Դե երգել չի կարողանում, մնումա բիզնես սկսի էլի'', ''Էլ ո՜նց կլիներ, մի երգիչ էլ սեփական բիզնես չունենար Հայաստանում'': Շատերը նշում են նաև, որ երգիչն ուզում է գումար ''հետ գցել'' սպասվող հարսանիքի համար, որը, ինչպես երևում է, մոտ ապագայում չի լինի: