Շաբաթ, 20.04.2024, 04:11
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ

Արամեի նոր մենեջերը Արտյոմ Հակոբյանն է: Երգիչն այլևս չի համագործակցում իր արդեն նախկին պրոդյուսեր Արմեն Ամիրյանի և մենեջեր Արտավազդ Ամիրյանի հետ: Մեզ հետ զրույցում Արամեն ասաց, որ համագործակցությունը դադարացվել է, որովհետև պայմանագրի ժամկետն է լրացել: "Բայց միասին չաշխատելը ընդհանարապես չի ազդում մեր անձնական շփումների վրա”,-նշեց երգիչը:

Արտյոմ Հակոբյանն ու Արամեն վաղեմի ընկերներ են: Հիմա նա նաև դարձել է Արամեի մենեջերը: "Արտյոմ Հակոբյանը զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով, բայց իմ գործերում վերջնական որոշումը կայացնում եմ ես”,-ասաց երգիչը:

Իսկ ինչ վերաբերում է Արամեի նոյեմբերին կայացած համերգի համար "Համլետ Մանիջոյան” ԱՁ-ին դատի տալուն, երգիչն ասաց, որ հենց ԱՁ-ի ղեկավարների խնդրանքով գործին ընթացք չի տրվել: "Բայց մարդիկ չի փոխվում, ինչպես անպատասխանատու կային ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 375 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 01.02.2012 | Մեկնաբանություններ (0)


Արամեի պրոդյուսերն այլեւս Արմեն Ամիրյանը չէ. երգիչն ու Հանրային ռադիոյի տնօրենը, մամուլում տարածված լուրերի համաձայն, դադարեցրել են համագործակցությունը:

Արամեն

Արամեի եւ Արմեն Ամիրյանի միջեւ տեղի ունեցած հնարավոր կոնֆլիկտի, առհասարակ համագործակցությունը դադարեցնելու հանգամանքներին ծանոթանալու նպատակով BRAVO.am-ը փորձեց կապվել Արմեն Ամիրյանի հետ, որի քարտուղարուհին նշեց` Արմեն Ամիրյանն այսօր զբաղվածության պատճառով չի կարող ժամանակ տրամադրել:

Ձախողվեցին նաեւ Արամեի նախկին մենեջերից` Արտավազդ Ամիրյանից թեմային վերաբերող մեկնաբանություն վերցնելու մեր փորձերը: Արտավազդը նախ մեր զանգերին չպատասխանեց, այնուհետեւ խնդրեց 15 րոպեից կապվել իր հետո, ապա կրկին չպատասխանեց հեռախոսազանգերին:

Արդյունքում BRAVO.am-ը ստիպված եղավ բավարարվել միայն մեկ կողմից ստացված տեղեկատվությամբ: Մե ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 385 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 01.02.2012 | Մեկնաբանություններ (0)

Երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ երգիչ Արամեն այլևս չի համագործակցում Հայաստանի շոու բիզնեսյան առաջին քայլերում իրեն աջակցած ու հաջողությունների և բարձունքներ նվաճելու պատճառ դարձած պրոդյուսերի` Արմեն Ամիրյանի հետ:
Նույն խոսակցություններում իբրև համագործակցության դադարեցման պատճառ նշվում էր երգերի ու երաժշտական ոճերի ընտրության հարցում տարաձայնությունը, որ առաջ էր եկել երգչի ու պրոդյուսերի միջև համագործակցության վերջին շրջանում. հայտնի է, որ Արամեն սկսել էր ավելի տրվել վեց-ութ երգելուն:
Խոսակցությունները վաղուց էին, բայց հիմա միայն «ասեկոսեն դարձավ հավաստի». Արամեն և նրա պրոդյուսեր Արմեն Ամիրյանն այլևս չեն համագործակցում:
«Ես Yes!» ամսագրի հետ զրույցում Արամեի արդեն նախկին մենեջեր ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 361 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 01.02.2012 | Մեկնաբանություններ (0)

Երգիչ Արամեն և նրա պրոդյուսեր Արմեն Ամիրյանն այլևս չեն համագործակցում, այս մասին հայտնել է Արամեի արդեն նախկին մենեջեր Արտավազդ Ամիրյանը «Ես Yes!» ամսագրի հետ զրույցում:
«Դեկտեմբերի 31-ին լրացավ մեր պայմանագրի ժամկետը, դրա համար էլ այլևս ոչ ես, ոչ էլ Արմեն Ամիրյանը չենք համագործակցում Արամեի հետ»,- պարզաբանել է Արտավազդը:
Հարցին, թե արդյո՞ք որևէ կոնֆլիկտ է եղել վերջին մենահամերգից հետո, Արտավազդը պատասխանել է, որ ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել և հարկ եղած դեպքում դարձյալ Արամեի կողքին կլինեն ու կաջակցեն նրան:
Նախկին մենեջերի փոխանցմամբ՝ այժմ երգիչն իր ցանկութայմբ այլ անձնակազմի հետ է աշխատում:Երգչի մենեջերն այժմ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն է, ով նշել է, որ առաջարկն իրեն հենց Արամեն է արել:
Արամեի և Արմեն Ամիրյանի միջև եղած հնարավոր կոնֆլիկտի մասին Արամեն մեկնաբանություններ չի տվել:
Իսկ ինչ վերբերում է նոյեմբերյան մենահամերգի հետ կապված խնդիրների հարցով «Համլետ Մանիջոյան» ԱՁ-ին դատի տալու գործընթացին, Արտավազդ Ամիրյանը տեղեկացրել է, որ չնայած այժմ Ա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 386 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 01.02.2012 | Մեկնաբանություններ (0)


Արամեն նախընտրում է Ամանորն անցկացնել ընտանեկան միջավայրում: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ այս տարի չի աշխատելու, փոխարենը տոնը կդիմավորի տանը՝ հարազատների հետ. "Նոր տարին ընտանեկան տոն է, որոշել եմ լիովին վայելել ժամանակս”:

"Ձյունանուշ”, ահա եւ Արամեի` նախորդ տարիների խնդրանքը Ձմեռ պապիկից:). "Ձյունանուշը կա, բայց ամուսնության մասին հայտարարելը դեռ վաղ է: Երբ որոշենք օրինականացնել մեր հարաբերությունները, բոլորը կիմանան:)”:

Երգչի ընտրյալը՝ Աննա Թովմասյանն էլ է ամուսնության մասին խոսելիս սիրելիի նման պատասխանում: "Չեմ կարող հստակ ասել. կապրենք, կտեսնենք: Բայց այս տարվա իմ ձեռքբերումներից մեկը կարող եմ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 470 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 20.01.2012 | Մեկնաբանություններ (0)


Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու
Արամեի մենահամերգի ուշացման պատճառի, լարված մթնոլորտի, առաջացած տեխնիկական խնդիրների, կազմակերպչական սխալների եւ չվաճառված տոմսերի մասին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է Արամեի պրոդյուսերը` Արմեն Ամիրյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչի` երեկ տեղի ունեցած երեւանյան երկրորդ մենահամերգը սկսել է 1 ժամ 40 րոպե ուշացումով, վնասվել է բեմի ետնամասը, դահլիճն էլ կիսով չափ լցվել ու դատարկվել է, քանի որ շատերը լքել են իրենց տեղերը նախքան համերգի սկսելը:

Արամեն բեմ է բարձրացել շատ լարված ու նյարդայնացած, ետնաբեմում խնդրե ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 353 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 20.01.2012 | Մեկնաբանություններ (0)

Արամեի հերթական` տիպիկ հայկական տեսահոլովակը: "Անտրամ” մարդկանց տրամադրությունը բարձրացնող, կատարյալ "ինտրիգ” ապահովող տեսահոլովակ, որին, հավանաբար, շատ են սպասել Արամեի երկրպագուները: Թե ինչու են ծնողները երեխային թողնում "չգիտես` ում մոտ”, "չգիտես` ում անկողնու վրա, որից քիչ է մնում, որ ընկնի երեխան”, թե ինչու է երեխայի հետ պարտադիր "դիսկո” գնում Արամեն, թե ինչու է դիսկոյից հետո, երեխային անտեսած, քնում Արամեն կիմանաք` դիտելով տեսահոլովակը: Ու, որ իմանաք` մեզ էլ կգրեք ստորև` քոմենթների բաժնում: Ավելին` տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Քեշիշյանական "թրիլերոտ” "տրագիկոմեդիկ” տեսահոլովակից բարձր տրամադրություն` մեր ընթերցողներին:


Դիտումներ: 576 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 14.01.2012 | Մեկնաբանություններ (0)

Տարիներ առաջ եթե հայ երգարվեստին սպառնում էին միջակության մարտահրավերները, եւ մենք կարիք ունեինք հայ երգը պաշտպանել գլխավորապես սակավաշնորհ բանաստեղծներից, եթե ահազանգ էինք հնչեցնում հայ երգը ավետբարսեղյանական ու անիտահախվերդյանական կարգի միջակություններից հեռու պահելու համար, ապա այսօր հայ երգն արդեն կարիք ունի պաշտպանության կատարյալ ապաշնորհությունից, որը գլուխ է բարձրացնում հենց այն պատճառով, որ սակավաշնորհ ու միջակության մակարդակը մի կերպ հաղթահարող մեր նորօրյա «պոետները», փաստորեն, անկասելի առաջադիմում ու հաջողում են հայկական շոու-բիզնես կոչվող անտերունչ տիրույթում:

Հենց այդ անտիրությունն է պատճառը, որ հայկական շոու-բիզնեսի «աստղերից» Արամեն այսօր արդեն ոչ միայն աղավաղում է Սայաթ-Նովային (ՀՀ վաստակավոր Հայկոյի հետ), ոչ միայն ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 393 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 16.12.2011 | Մեկնաբանություններ (0)

Mardik.am-ի Էքսկլյուզիվ հարցազրույցը ճանաչված և սիրված երգիչ Արամեի հետ:

Mardik.am-Արամե, ինչո՞վ էր նշանակալից 2011 թ. Ձեզ համար:

Արամե-Առհասարակ, գործի առումով, տարին կարող է վատ լինել միայն այն ժամանակ, երբ որ դու ոչ մի բան չես անում: Եվ քանի որ աշխատել եմ ամբողջ տարին, պարապ չեմ նստել, կարող եմ ասել, որ 2011 թ. ինձ համար լավ տարի էր: Ունեցա նոր ձայնասկավառակ, բազմաթիվ համերգներ, շրջագայություններ: Իհարկե 2011 թ. և´ լավը եղավ, և´ վատը, սակայն ամենակարևորն` առողջ անցավ: Չեմ ցանկանում առանձնացնել կոնկրետ որևէ իրադարձություն, որովհետև ինձ համար բոլորն էլ շատ կարևոր են:

Mardik.am-Շուտով ևս մեկ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 514 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 12.12.2011 | Մեկնաբանություններ (0)

Երգչի մենահամերգի կիքսերն ու հուզված սիրելին

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Արամեի երեւանյան երկրորդ մենահամերգը: Եթե այն համեմատենք 2009-ին կայացած մենահամերգի հետ, բացահայտ տարբերությունը զգացվում է անգամ լուսանկարներից. նախորդ մենահամերգի բազմամարդությունն ու աժիոտաժն այս անգամ չի եղել:

Նշենք նաեւ, որ համերգը սկսվել է 1 ժամ 40 րոպե ուշացմամբ, քանդվել է բեմի ետնամասը: Չնայած լարվածությանն ու հիասթափությանը` Արամեն բեմ է բարձրացել, մոտ երկու ժամ երգել ու պարել երկրպագուների համար:

... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 347 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 08.11.2011 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 6 7 8 9 10 »
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title