Արամեի ու Աննա Թովմասյանի սիրո պատմությունը «Ե՞ս Yes!»-ի հունվարյան համարում - Շատերն արդեն սպասում են ձեր հարաբերությունների պաշտոնական հանգուցալուծմանը: Հնարավո՞ր է 2013-ին նշանադրություն կամ ամուսնություն լինի: - Իսկ ո՞ր ամսին եք նախատեսում ամուսնանալ: - Փաստորեն, դու մեծ հարսանի՞ք ես ուզում:- Իսկ նախապատրաստական աշխատանքներ անո՞ւմ ես: ... Կարդալ շարունակությունը »
Երգիչ Արամեն 2013-ը դիմավորելու է իր նորաբաց կարաոկե-ակումբում, իսկ թե ինչքան է «վարձատրվելու», հայտնի չէ:) Երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը նշեց, որ Արամեն նախորդ տարիներին աշխատել է Ամանորի գիշերը, սակայն հոնորարների մասին գերադասեց լռել:
Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք 2013 թվականի հավանական ամուսնությունների ցանկը: Օրերս մեր խմբագրությունում հյուրընկալել էինք Արամեին և Աննա Թովմասյանին, ովքեր առաջին անգամ խոսեցին իրենց սիրո պատմության մանրամասների մասին` բացառիկ անդրադարձը վստահելով «Ե՞ս Yes!»-ին: Զույգն անդրադարձավ նաև առաջիկա ամուսնությանը:)
Արամեն և Աննան, ամենայն հավանականությամբ, կամուսնանան 2013-ի առաջին կամ երկրորդ ամսին: Այս մասին բոլոր մանրամասները կարող ես կարդալ «Ե՞ս Yes!» ամսագրի տոնական համարում, որը լույս կտեսնի մի քանի օրից:
Միշտ փորձում է կոծկել վատ տրամադրությունը ժպիտով, քանի որ ցանկացած պարագայում այն գերադասելի է:)
Դժգոհ դեմքով մարդկանց երգիչն ուշադրության չի արժանացնում: «Նրանց հետ շփումը բարդ ու սահմանափակ է լինում. փորձում եմ չշփվել նման մարդկանց հետ»,- ասաց Արամեն և չժպտացողներին խորհուրդ տվեց ժպտալ,- սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց ժամանակի ընթացքում կսկսեն ինքնըստինքյան ժպտալ, ինչպես ամերիկացիները»:
''Ուր ես ջանս'' երգի հիման վրա նկարահանված Արամեի նոր տեսահոլովակն այնքան էլ դրական արձագանք չի գտել ունկնդիրների շրջանում: Սոցիալական կայքերում քննարկում են, թե չեն հավանել տեսահոլովակը և որ Արամեն առաջվա պես որակյալ կատարումներով հանդես չի գալիս: Օգտատերերից ոմանք էլ գրել էին, որ ուրախ, տրամադրություն ստեղծող երաժշտություն է, պարզապես սովոր ենք արաբաթուրքական մեղեդիներ լսելուն, ու ''շախով-շուխով'' երգերն ''անորակ ռաբիս'' ենք համարում:
BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Արամեն իր ծննդյան օրը պատրաստվում է բացել սեփական կարաոկե-ակումբի դռները: Հոկտեմբերի 10-ին` իր 30-ամյակին, երգիչը կտրել է կարմիր ժապավենն ու ներս հրավիրել հյուրերին:
Հոբելյարին շնորհավորելու էին եկել հարազատները, ընկերներն ու գործընկերները` Արսեն Գրիգորյանը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Սյուզի Մելիքյանը, Արամ Նիկոլյանը եւ այլք:
Երգիչը կարաոկե-ակումբի բաժնետերերից մեկն է, նա իր ընկերների հետ է հիմնել ժամանցի կե
... Կարդալ շարունակությունը »
Այսօր` հոկտեմբերի 10-ին, Արամեն նշում է իր 30-ամյակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկա է եղել երգչի ծննդյան արարողությանը, որի առթիվ Երևանում` Հերացու 2ա հասցեում, բացվել է «Արամե» կարաոկե-ակումբը: shamshyan.com-ի փոխանցմամբ` նորաբաց ակումբում տեղի է ունեցել նաև Արամեի նոր` «Ո՞ւր ես, ջանս» տեսահոլովակի շնորհանդեսը: Ծննդյան ու բացման արարողությանը, ինչպես նաև շնորհանդեսին ներկա են եղել հայկական շոուբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, երգչի ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արամեի երգարվեստի երկրպագուները:
Արամեն իր ծննդյան 30-ամյակը, ինչպես արդեն պատմել ենք, երեկ նշանավորել է նաեւ սեփական կարաոկե-ակումբի բացման արարողությամբ: Երկու առիթով երգչին շնորհավորել են երկրպագուները, ընկերները, կոլեգաներն ու, իհարկե, սիրելին: Աննա Թովմասյանը BRAVO.am-ին պատմել է, թե ինչ է նվիրել ընտրյալին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նաեւ պարզաբանել է, թե ինչու է հետաձգվում իրենց պսակադրությունը:
"Ուղիղ կեսգիշերին հենց ակումբում մոմերով տորթ բերեցինք եւ միայն մտերիմ մարդկանցով առաջինը շնորհավորեցինք: Իմանալով Արամի ճաշակը` նվիրել եմ կաշվե փոքր պայուսակ ու մեկ զույգ կոշիկ: Ես նախօրոք գնել էի, որ տարեդարձին նվիրեմ, բայց տվեցի, որ փորձի եւ, բնականաբար, ոտքին փոքր եղան: Շատ դժվար է իր հագով կոշիկ գտնել… Փորձելիս ասաց` "կյանքս, ես քո խաթր կոշիկները կհագնեմ”:)”,- նշե
... Կարդալ շարունակությունը »
Այսօր երգիչ Արամեն ոչ միայն նշում էր իր ծննդյան տոնը, ներկայացնում իր նոր տեսահոլովակը, այլև այդ ամենն անում էր իր իսկ անվամբ կոչված կարաոկե-ակումբում: ԱՐԱՄԵ կարաոկե-ակումբն այսօրվանից բացեց իր դռները, և հենց առաջին միջոցառումը տանտիրոջ ծննդյան երեկոն էր: Ներկայացնում եմ կարաոկե-ակումբի բացման և Արամեի ծննդյան երեկոյի ֆոտոշարքը: