Վերջերս մեծ արձագանք գտավ երգիչ Արամեի՝ կարաոկե- ակումբ բացելու մասին լուրը: Պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ երգիչը հոկտեմբերին պատրաստվում է ''Արամե'' կարաոկե-ակումբը բացել: - Լուրեր կան, որ ակումբի բացումը նախատեսվում է Արամեի ծննդյան օրը, այդպե՞ս է... - Այո, ուզում ենք ծննդյան օրը լինի, բայց վերանորոգման աշխատանքները, հնարավոր է` մի քան օր ձգվեն:
- Ինչ կասեք համերգների մասին. Հայաստանում մենահամերգ սպասվո՞ւմ է:- Կարծում եմ` այս տարի ոչ, հաջորդ տարվա ընթացքում` միգուցե: Նոր մենահամերգ ունենալու համար նոր ծրագիր է հարկավոր, որի վրա աշխատում ենք հիմա: Երբ հասկանանք, որ պատրաստ ենք ուրիշ որակով մենահամերգի, դրա մասին, բնականաբար կհայտարարենք:
- Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Արամեի անձնական կյանքում: - Ինքը թաքցնելու ոչինչ չունի, եթե գա ժամանակը, որ նշանվի կամ ամուսնանա, այդ մասին բոլորը կիմանան: Նման մտադրություն դեռ չունի:
- Խոսակցությունների համաձայն` Արամեի սեփական բիզնեսը նաև սպասվող հարսանիքի ծախսերը հոգալու համար է: - Բոլոր այն մարդիկ, ովքեր տարածել են այդ ասեկոսեները, կարող են հանգիստ լինել. Արամեի ֆինանսականն առանց դրա էլ նորմալ է: Հրավերները շատ են, բուռն գործունեության մեջ է, մարդն ուղղակի սեփական բիզնես ունենալու ցանկություն ունի:
- Բոլորիս հայտնի է, որ Արամեն մեծացել է ՌԴ Ռոստով քաղաքում: Հնարավո՞ր է որոշ ժամանակ անց երգիչը որոշի ստեղծագործական գործունեությունը շարունակել Ռոստովում: - Կարծում եմ` ոչ. նա հայ է, ստեղծագործում է հայ ազգի համար: Ժամանակին Հայաստան տեղափոխվելու պատճառներից մեկը հենց դա է եղել: Ինքը ցանկություն է ունեցել ստեղծագործել հենց իր ազգի համար:
Երգչի պրոդյուսերը նշեց նաև, որ ակումբի միջոցով հատուկ օրերի Արամեի երկրպագուները հնարավորություն կունենան շփվել նրա հետ: