Վերջին զրույցներից մեկում Արամեն մեզ ակնարկել էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր գործը կդնի: Ահա օրերս լուր տարածվեց, որ իր 30-ամյակի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Արամեն մտադիր է կարաոկե-ակումբ բացել: Իսկ թե ինչու հենց կարաոկե ՝ երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանն այսպես պարզաբանեց. <<Հայերը սիրում են երգել, կարծում եմ ՝ Արամեի անունը կրող կարաոկեն հաջողությում կունենա, առավել ևս, որ այստեղ ելույթներով հանդես են գալու արտերկրից հրավիրված երգիչներ>>:
Օրերս ճոպանուղու մոտակայքում հայտնաբերելով <<օբյեկտը>>, որն առաջիկայում կրելու է <<Արամե>> անունը, հավաստիացանք, որ այնտեղ ամբողջ թափով վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Իսկ մուտքի վերևում դեռևս հին՝ <<Ռեստորան>> ցուցանակն էր: Փորձելով ջանասեր բանվորներից տեղեկանալ՝ ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, և հաճա՞խ է <<շեֆն>> իրենց այցելում, լսեցինք հետևյալ պատասխանը. <<Խազեինից հարցրեք, կակռազ Էստեղա>>... Այդ խոսքի վրա վերնահարկում երևաց Արամեն, ով եկել էր հետևելու ընթացող աշխատանքներին: <<Շատ զարմանալի է, թե ինչպես եք գտել այս տեղը, քանի որ լրագրողներից դեռևս գաղտնի էի պահում կարաոկեի վայրը>>.-տարակուսաց ժպիտով մեզ դիմավորեց երգիչը: <<Հաճա՞խ եք լինում այստեղ>>,- մեր հարցին նա նկատելի ոգևորությամբ պատասխանեց. <<Այո, ակտիվորրեն հետևում եմ ընթացող աշղատանքներին: Ցանկանում եմ՝ ամեն ինչ իմ սրտով լինի ու անթերի , քանի որ կարաոկեի, թե՛ ընդհանուր տեսքը, թե՛ գույները, իմ ճաշակով են լինելու: Այստեղ ամեն ինչ պետք է տրամադրի լիաթոք ուրախանալու, երգելու և պարելու>>: Մինչդեռ օրակարգում է մնում ամենակարևոր հարցը՝ արդյոոք կհասցնե՞ն վերանորոգումն ավարտել նախատեսված ժամկետին՝ հոկտեմբերի 10-ին: <<Կարծում եմ՝ այո: Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ պատահում է, ու երբեմն ծրագրերը կարող են հետաձգվել կամ խափանվել, բայց և այնպես, վստահ եմ, որ կհասցնենք: Այնպես, որ իմ 30-ամյակի օրը այստեղ մեծ միջոցառու է սպասվում>>,- ժպիտով ասաց Արամեն:
|