Այս օրերին Արամեն պատրաստվում է «Մամա» երգի հիման վրա իր նոր
տեսահոլովակի նկարահանմանը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է:
Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը` Արթուր
Սաֆարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Ռեժիսորը esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակը, որպես այդպիսին,
սյուժետային գիծ չունի. «Սակայն այնպես էլ չէ, որ սյուժե չկա:
Տեսահոլովակում տարբեր տարիքային խմբի մայրեր են լինելու, որպեսզի
յուրաքանչյուր ոք ինչ-որ չափով կարողանա իր մորը տեսնել այստեղ:
Սյուժետային գիծ չկա այնքանով, որ նույն մոր կյանքը չի ներկայացվում. սա մի
պատմություն չէ: Վերցված են կյանքի այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են
էմոցիա առաջացնել. մենք հաճախ չենք նկատում մոր ռեակցիաները` ժպիտ,
ուրախություն, թախիծ: Այս դեպքում շեշտը միմիկաների վրա է դրված»: Սյոման
ասաց, որ չորս տարի առաջ` մինչ ստեղծագործական դադար առնելը, վերջին
տեսահոլովակը, որ նկարահանել
... Կարդալ շարունակությունը »
Արամ
Եղիազարյանը ծնվել է 1982 թ. Հոկտեմբերի10-ին Արմավիր քաղաքում:Արամեն
երկու տարեկան էր երբ ընտանիքով տեղափոխվում են Երևան : Հայրը՝Մարատ
Եղիազարյան, իսկ մայրը՝ Ռուզաննա Կարապետյան:Եղբայրը՝ Կորյունը իրենից մեծ է
երկու տարով ,իսկ քույրը՝ Անին փոքր է չորս տարով : Արամեն իր անունը
ժառանգել է հորեղբորից`Արամայիսից :Մանկապարտեզում Արամեն այնքան էլ խելոք
չի եղել:Նույնիսկ դաստիարակի հետ է վիճել: Նա տնիցքաղցրավենիք ու մուրաբա
էր թռցնում ընդմիջման համար: Տասը տարեկանում հայրիկիաշխատանքի բերումով
ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով :Սկզբնական շրջանում Արամեյի համար
դժվար է եղել լեզվի և մարդկանց հետ շփման հարցում :Փոքրիկ Արամեի խնդիրները
լուծվեցին, երբ ինքն ու եղբայրը մտերմացան մի ռուս երեխայի հետ:Ապագա
երգիչը Դոնի Ռոստովում ստիպված է լինում կորցնել մեկ տարի և կրկին
սովորել5-րդ դասարանում:Արամեի համար ամենատ
... Կարդալ շարունակությունը »
Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցի կապակցությամբ՝ Արմենիա հեռուստաընկերությունը, հայ երգիչ-երգչուհիների և ՛՛Պան Արմենիան Մեդիա Գրուպ՛՛ հոլդինգի աշխատակիցների մասնակցությամբ, հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այս նախաձեռնությունը կոչ է համայն մարդկությանը. կոչ այն պահանջով, որ աշխարհի որևէ կետում չպետք է տեղի ունենա որևէ ազգի հանդեպ այնպիսի ոտնձգություն, ինչպիսին եղավ 1915 թվականին հայերի հետ: Հայ ազգի բողոքը Հայոց Մեծ Եղեռնի ժխտողականության դեմ արտահայտված է երգի և տեսահոլովակի տեսքով:
Նա ևս դասվում է այն հայտնիների թվին, ովքեր արտերկրից Հայաստան են եկել և հայտնություն են ձեռք բերել այստեղ: Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 10-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1993թ. տեղափոխվել է Դոնի Ռոստով և սովորել այնտեղի միջնակարգ դպրոցում, ապա` լիցեյում: 1993թ-ից ինքնուս սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ: Երգել է Դոնի Ռոստովի «Արևիկ» մանկապատանեկան համույթում: 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը, որից հետո վերադարձել է Երևան և շարունակել երգչի գործունեությունը: Գրել է երգեր, թողարկել 4 ձայնասկավառակ, նկարահանել 14 տեսահոլովակ: Բազմաթիվ համերգներով հանդս է եկել Հայաստանում և արտերկրում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Լավագույն երգիչ» (2007թ., 2010թ.), «Լավագույն ալբոմ» (2007թ.), «Լավագույն դուետ» (2008թ., 2009թ.), «Լավագույն տեսահոլովակ» (2008թ.) և այլն:
- Արամե. ժողովրդակա՞ն, թե՞ էստրադային, ո՞րն է նրա մոտ ավելի լավ ստացվում:
- Արամեն իր ծրագիրն ամբողջությամբ փոփոխել է: Առաջին անգամ նրան լսեցի Առնո Բաբաջանյանի երեկոյին. Բաբաջանյան փայլուն կատարեց: Գնացի հետնաբեմ և ասացի, որ ինձ համար հայտնություն է: Նա զարմացավ, որովհետև այդ ժամանակ արդեն մի քանի տեսահոլովակ ուներ, բայց… Կցանկանայի, որ այս ժանրում մնար: Ինձ թվում է` նա ծրագրով նմանվում է Թաթային:
Երեք տարի առաջ հայտնի ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը դադարեց տեսահոլովակներ նկարահանել և անբացատրելի կերպով դաշտից հեռացավ: ArmStar.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց իր պասիվության պատճառը: «Այնպես չէ, որ կորել էի, ուղղակի Հայաստանում չէի, նոր եմ վերադարձել, ինձ պարզապես դադար էր պետք: Երբեմն մարդիկ որոշումներ են կայացնում, որոնք բացատրություններ չունեն, ես էլ այդպես վարվեցի, իսկ հիմա արդեն Հայաստանում եմ>>: Սյոմա Կոդաբաշյանի անհետացման փաստը կապում էին երգիչ Արամեի հետ, իրբ նրանք լուրջ վիճել են և վերջինս ընդմիշտ լքել է երկիրը: Մեզ հետ զրույցում Սյոման նշեց, որ նրանք մտերիմ ընկերներ են և մինչ օրս շփվում են իրար հետ: << Հետաքրքիր է, որտեղից են այդ լուրերը, ասեմ ձեզ, որ դուք լավագույն լուրերն եք լսել, ես ավելի վատ տարբերակներ էլ գիտեմ>>, ավելացրեց նա` մնացացծ լուրերի մասին չցանկանալով բարձրաձայնել: