Արամեի 30-ամյակին Երևանում բացվել է իր անվամբ կարաոկե-ակումբ
Այսօր` հոկտեմբերի 10-ին, Արամեն նշում է իր 30-ամյակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկա է եղել երգչի ծննդյան արարողությանը, որի առթիվ Երևանում` Հերացու 2ա հասցեում, բացվել է «Արամե» կարաոկե-ակումբը: shamshyan.com-ի փոխանցմամբ` նորաբաց ակումբում տեղի է ունեցել նաև Արամեի նոր` «Ո՞ւր ես, ջանս» տեսահոլովակի շնորհանդեսը: Ծննդյան ու բացման արարողությանը, ինչպես նաև շնորհանդեսին ներկա են եղել հայկական շոուբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, երգչի ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արամեի երգարվեստի երկրպագուները: