BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Արամեն իր ծննդյան օրը պատրաստվում է բացել սեփական կարաոկե-ակումբի դռները: Հոկտեմբերի 10-ին` իր 30-ամյակին, երգիչը կտրել է կարմիր ժապավենն ու ներս հրավիրել հյուրերին: 
 Հոբելյարին շնորհավորելու էին եկել հարազատները, ընկերներն ու գործընկերները` Արսեն Գրիգորյանը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Սյուզի Մելիքյանը, Արամ Նիկոլյանը եւ այլք: 
 Երգիչը կարաոկե-ակումբի բաժնետերերից մեկն է, նա իր ընկերների հետ է հիմնել ժամանցի կենտրոնը, որոնց ներկայացրել է երեկոյի առաջին հատվածում եւ հավելել, որ ուրախ է տեսնել հարազատ մարդկանց դեմքեր, ովքեր սիրում ու գնահատում են իրեն. "Անչափ շնորհակալ եմ, որ կողքիս կան լավ մարդիկ, շնորհակալ եմ բոլոր աշխատողներին: Ուզում եմ անմիջական լինեք, միասին ուտենք, խմենք, քեֆ անենք”:

 Արամեն իր անունը կրող կարաոկե-ակումբում առաջինն է երգել` ընտրելով "Բրեմենյան երաժիշտներ” մուլտֆիլմի հայտնի երգը: Նա հյուրերին հորդորել է ակտիվ լինել, երգել ու պարել, որոնք էլ ծննդյան երեկույթի ընթացքում իրենց ընտրությամբ կատարել են կարաոկե-երգեր, նաեւ պարել էլեկտրոնային երաժշտության ռիթմերի ներքո: 
|