Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք 2013 թվականի հավանական ամուսնությունների ցանկը: Օրերս մեր խմբագրությունում հյուրընկալել էինք Արամեին և Աննա Թովմասյանին, ովքեր առաջին անգամ խոսեցին իրենց սիրո պատմության մանրամասների մասին` բացառիկ անդրադարձը վստահելով «Ե՞ս Yes!»-ին: Զույգն անդրադարձավ նաև առաջիկա ամուսնությանը:)
Արամեն և Աննան, ամենայն հավանականությամբ, կամուսնանան 2013-ի առաջին կամ երկրորդ ամսին: Այս մասին բոլոր մանրամասները կարող ես կարդալ «Ե՞ս Yes!» ամսագրի տոնական համարում, որը լույս կտեսնի մի քանի օրից: