Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու Արամեի մենահամերգի ուշացման պատճառի, լարված մթնոլորտի, առաջացած տեխնիկական խնդիրների, կազմակերպչական սխալների եւ չվաճառված տոմսերի մասին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է Արամեի պրոդյուսերը` Արմեն Ամիրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչի` երեկ տեղի ունեցած երեւանյան երկրորդ մենահամերգը սկսել է 1 ժամ 40 րոպե ուշացումով, վնասվել է բեմի ետնամասը, դահլիճն էլ կիսով չափ լցվել ու դատարկվել է, քանի որ շատերը լքել են իրենց տեղերը նախքան համերգի սկսելը:
Արամեն բեմ է բարձրացել շատ լարված ու նյարդայնացած, ետնաբեմում խնդրել, որ թուլացնեն դահլիճի լույսերը, իսկ մինչ ֆոտոխցիկները փորձել են ֆիքսել երգչին, ետնաբեմի լույսերն անջատվել են: Նշենք նաեւ, որ ելույթի ընթացքում դահլիճում լուրեր են պտտվել, թե կատարումը կենդանի չէ: Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու Արամեի մենահամերգի ուշացման պատճառի, լարված մթնոլորտի, առաջացած տեխնիկական խնդիրների, կազմակերպչական սխալների եւ չվաճառված տոմսերի մասին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է Արամեի պրոդյուսերը` Արմեն Ամիրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչի` երեկ տեղի ունեցած երեւանյան երկրորդ մենահամերգը սկսել է 1 ժամ 40 րոպե ուշացումով, վնասվել է բեմի ետնամասը, դահլիճն էլ կիսով չափ լցվել ու դատարկվել է, քանի որ շատերը լքել են իրենց տեղերը նախքան համերգի սկսելը:
Արամեն բեմ է բարձրացել շատ լարված ու նյարդայնացած, ետնաբեմում խնդրել, որ թուլացնեն դահլիճի լույսերը, իսկ մինչ ֆոտոխցիկները փորձել են ֆիքսել երգչին, ետնաբեմի լույսերն անջատվել են: Նշենք նաեւ, որ ելույթի ընթացքում դահլիճում լուրեր են պտտվել, թե կատարումը կենդանի չէ: Խոսելով կատարման մասին` Արմեն Ամիրյանը բացառել է այն շշուկները, թե համերգի ընթացքում կենդանի հնչողություն չի եղել. "Արամեն մեր համագործակցության առաջին իսկ օրվանից աշխատել է կենդանի կատարմամբ, երեկ էլ բեմում կենդանի հնչողություն են ապահովել երգիչն ու երաժիշտները”:
BRAVO.am-ի հարցին, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, Արմեն Ամիրյանը հետեւյալ կերպ է պատասխանել. "Թերեւս մենք կդիմենք դատարան, կպահանջենք մեր պատվի ու արժանապատվության վիրավորման վնասի փոխհատուցում: Եթե կազմակերպիչ կողմը հանդես գա հրապարակային ներողությամբ կամ ինչ-որ հիմնավորումներ առաջ բերի, միգուցե դատարան չմտնենք, բայց, ամենայն հավանականությամբ, ես կդիմեմ դատարան”:
BRAVO.am-ը կհետեւի իրադարձությունների զարգացմանը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի
|