Արամեի նոր մենեջերը Արտյոմ Հակոբյանն է: Երգիչն այլևս չի համագործակցում իր արդեն նախկին պրոդյուսեր Արմեն Ամիրյանի և մենեջեր Արտավազդ Ամիրյանի հետ: Մեզ հետ զրույցում Արամեն ասաց, որ համագործակցությունը դադարացվել է, որովհետև պայմանագրի ժամկետն է լրացել: "Բայց միասին չաշխատելը ընդհանարապես չի ազդում մեր անձնական շփումների վրա”,-նշեց երգիչը: Արտյոմ Հակոբյանն ու Արամեն վաղեմի ընկերներ են: Հիմա նա նաև դարձել է Արամեի մենեջերը: "Արտյոմ Հակոբյանը զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով, բայց իմ գործերում վերջնական որոշումը կայացնում եմ ես”,-ասաց երգիչը: Իսկ ինչ վերաբերում է Արամեի նոյեմբերին կայացած համերգի համար "Համլետ Մանիջոյան” ԱՁ-ին դատի տալուն, երգիչն ասաց, որ հենց ԱՁ-ի ղեկավարների խնդրանքով գործին ընթացք չի տրվել: "Բայց մարդիկ չի փոխվում, ինչպես անպատասխանատու կային, այդպես էլ մնացել են, ու ես կողմ եմ, որ նման մարդիկ պատժվեն իրենց անպատասխանատու քայլերի համար”,-ասում է սիրված երգիչը: Արամեի վերջին ուրախ ու ինքնատիպ տեսահոլովակը նկարահանվել է մենահամերգի հաջորդ երկու օրերին: Բայց պրեմիերան, տարածումն ու տեղադրումն արդեն կատարել է Արտյոմ Հակոբյանը: Արամեից իմացանք նաև, որ մոտ ապագայում նա մի շարք անակնկալներ է մատուցելու իր երկրպագուներին` նոր երգ, նոր տեսահոլովակ, նոր համերգային ծրագիր և այլն:
|