1. Եթե ընդհանուր կերպարը քննենք, ապա Արամեի չսափրված տեսքը չի համապատասխանում այս կոստյումի հետ: Կարծում եմ` թավշյա կտորից հագուստ է, որի սև գույնը Արամեին ավելի բարձրահասակ է դարձրել: Նաև հագուստի թևքն է վատ նստած` շատ նեղ է ու երկար: Թվում է, թե մրցանակաբաշխության համար լավ կերպար է, բայց կոշիկները կոստյումի հետ համապատասխան չեն: Այդ կոշիկները, առանձին քննելիս, հետաքիքիր և նորաձև են, բայց դրանք ավելի ջինսային ոճի են: Արամեի այս ոճին հարմար կլինեին դասական սև կոշիկները:
2. Արամեն այս հագուստով ավելի լավ է նայվում: Ճիշտ է, հասակը լավ բան է, բայց Արամեն դրանից շատ ունի :) Իրեն երկու գույն ունեցող հագուստները շատ են սազում: Նրան խորհուրդ եմ տալիս հագնել երկու գույնով կոստյումներ: Այս կերպարում Արամեի նույնիսկ չսափրված վիճակն է գեղեցիկ նայվում:
|