Արամեն տարիներ առաջ թեև փորձել է ծխել, սակայն դա այնքան էլ չի հրապուրել երգչին և նա լիովին հրաժարվել է ծխելուց: Նա շեշտեց, որ լավ գիտի, թե ինչն է իրեն օգտակար և ինչը` ոչ, ուստի եթե անգամ իր կողքին ծխում են, չի գայթակղվում: Երգիչը համոզված է, որ ծխելը թողնելու տարատեսակ միջոցներն անօգուտ են, կարևորը` ինքդ քեզ կարողանաս զսպել: