– Արամե, Դուք ծնվել եք Ռուսաստանի Արմավիր քաղաքում, այնուհետև ապրել եք Ռոստովում, այժմ Երևանում, ո՞ր քաղաքն է ավելի հոգեհարազատ: – Ես ծնվել են Հայաստանի Արմավիր քաղաքում, ու չեմ ցանկանում առանձնացնել այդ երեք քաղաքներից որևէ մեկը, քանի որ արդար չի լինի իմ կողմից, ամեն քաղաք իմ կյանքում մեծ դեր է խաղացել, Արմավիրում ես ծնվել եմ, Երևանում` մեծացել, Ռոստովում զարգացել եմ, ստացել եմ այն ամենը, ինչ կարող եմ այսօր անել, վերադարձել եմ Երևան, այնտեղ ես աշխատում եմ, ստանում եմ այն ամենը, ինչի մասին երազել եմ: – Ռուսական էստրադայում կա՞ երգիչ կամ երգչուհի, ում ստեղծագործական ուղին Ձեզ հիացնում է: – Այո՛ , ես շատ եմ սիրում Լեոնիդ Ագուտին և Անժելիկա Վարում դուետը, իսկապես շատ եմ սիրում, մանկուց նրանց որպես առանձին կատարողներ շատ եմ սիրել, կատարել եմ Ագուտինի երգերը, մենք անգամ ունեինք նվագախումբ, որտեղ ես կիթառ էի նվագում, հարվածային գործիքներ, ու դա ինքս էի սովորել, խթանը հանդիսացել էր հենց Ագուտինը, ինքը տարբերվող է ու ունի շատ ճաշակով ոճ, նույնը կարող եմ ասել Վարումի մասին, նա շատ հմայիչ է. թե՛ արտաքնապես, թե՛ իր երգի մատուցմամբ տարբերվում է միանգամից: – Ռուսատանում և աշխարհի այլ երկրներում համերգներով հանդես եկած երգչի համար ո՞ր հանդիսատեսն է ամենաջերմը: – Սխալ է առանձնացնել, քանի որ յուրաքանչյուր երգչի հանդիսատես անգամ երբեմն լինում է տարբեր, սակայն տվյալ երգչի համար ինքը շատ թանկ է և շատ կարևոր տեղ է զբաղեցնում նրա կյանքում, ու առանձնացնել հանդիսատեսին ըստ երկրների, սխալ կլինի, քանի որ ցանկացած համերգ, փառք Աստծո, անցնում է բուռն ծափահարությունների ներքո, մարդաշատ, նվերներով, ծաղիկներով, մարդիկ ուրախանում են, գալիս են լավ ժամանակ անցկացնելու, լսելու իրենց սիրելի երգերը, տեսնել իրենց սիրելի երգչին, այնպես որ իմ հանդիսատեսը ՝ հայ հանդիսատեսը, ինձ համար ամենալավն է: – Իսկ երբևիցե ելույթ ունեցե՞լ եք ոչ հայ հանդիսատեսի համար: – Շատ–շատ: Ես երգել եմ անգամ ռուսերեն, սակայն այն ոգևորությունը, որը ցույց են տալիս հայերը, ոչ մեկ ցույց չի տալիս, քանի որ հայի համար դու իրենցն ես, իսկ դա արդեն շատ բան է փոխում: Այլ ազգի հանդիսատեսը քեզ գնահատում է որպես առանձին կատարող, արտիստ, այդ ամենին հայի համար ավելանում է քո հայ լինելը , ու դու նրանց տալիս ես այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել ու լսել: – Դուք հայ երիտասարդ աղջիկների սիրելի երգիչներից մեկն եք, ի՞նչ օրիգինալ անակնկալներ են անում նրանք Ձեզ համար: – Ես կասեի անակնկալների շարք, երբեմն այնպիսի բաներ են անում, որ ինձ դա վախեցնում է, քանի որ այդքան համարձակություն կա նրանց մեջ, որ ես երբեմն զարմանում եմ, ու ես, ինձ պատկերացնելով նրանց փոխարեն, հասկանում եմ, որ ես, որպես երկրպագու, չի կարողան նման բաներ անել: Սկսած նրանից, որ երբեմն մեքենաս չեմ ճանաչում, քանի որ այն ամբողջովին սպիտակ թերթիկներով է պատված լինում, կամ իմ երգերը սերենադ երգել այնպիսի վայրերում, որտեղ անսպասելի է նման բան տեսնել, հավաքվում են ու կիթառով սկսում երգել, ու ասեմ, որ եթե ես լինեի մի քիչ ուրիշ բնավորության տեր մարդ, երևի ես մի քիչ գոռոզանայի նրանց շատ մեծ ուշադրությունից: – Ռուսատանի ո՞ր քաղաքն եք ամենաշատը սիրում այցելել: – Շատ քաղաքներում եմ եղել, սակայն չեմ ուզում առանձնացնել, յուրաքանչյուր քաղաք, որտեղ կան հայեր, ես շատ եմ սիրում:
|