Ի՞նչ իմաստ կա երկրպագել Ջասթին Բիբերին, խենթանալ նրա հանդեպ անպատասխան սիրուց ու նրա նկարներով զարդարել սենյակի պատերը, եթե մենք ունենք մեր «սրտակերներն» ու «մաչոները»: Մենք ունենք Արամե ու Միհրան Ծառուկյան (ավելի հայտնի սերիալային կերպարով`Գոռ):Նրանք են այսօր գրավել հայ աղջիկների սրտերը, նրանց են պատկանում մեր հայուհիների խելքն ու միտքը: Նրանք են գլխավորում ամենացանկալի փեսացուների ու ամենասեքսուալ հայ տղամարդկանց ցուցաները, նրանք են ամենաոճային աստղերն ու ամենադիտված «սերիալի տղան» ու «կլիպի տղան»: Արամեի անձնական կյանքում «դրական», բայց շատերի համար ողբերգալի իրադարձություններից հետո ամենացանկալիի իր տեղը Արամեն զիջեց Միհրանին...Անցան Արամեի աստեղային ժամերը, անցավ նրա դարը, հիմա հայուհիների սրտի միակ տիրակալը Միհրանն է: Նրա համար է սերիալում ինքնասպան լինում էլենը, իսկ իրական կյանքում փողոցում նրա նկարներն են համբուրում ֆանատիզմի դեռահաս զոհերը....
...
Կարդալ շարունակությունը »