Արամեի հերթական` տիպիկ հայկական տեսահոլովակը: "Անտրամ” մարդկանց տրամադրությունը բարձրացնող, կատարյալ "ինտրիգ” ապահովող տեսահոլովակ, որին, հավանաբար, շատ են սպասել Արամեի երկրպագուները: Թե ինչու են ծնողները երեխային թողնում "չգիտես` ում մոտ”, "չգիտես` ում անկողնու վրա, որից քիչ է մնում, որ ընկնի երեխան”, թե ինչու է երեխայի հետ պարտադիր "դիսկո” գնում Արամեն, թե ինչու է դիսկոյից հետո, երեխային անտեսած, քնում Արամեն կիմանաք` դիտելով տեսահոլովակը: Ու, որ իմանաք` մեզ էլ կգրեք ստորև` քոմենթների բաժնում: Ավելին` տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Քեշիշյանական "թրիլերոտ” "տրագիկոմեդիկ” տեսահոլովակից բարձր տրամադրություն` մեր ընթերցողներին: