Արամեի և Աննայի սիրային փորձությունը :) Արամեի և Աննա Թովմասյանի սիրո պատմությամբ շատերն են հետաքրքրված: Որոշակի ժամանակ ընկերություն անելուց հետո զույգը չթաքցրեց, որ միասին է, սակայն նրանց սիրո պատմությունն այդպես էլ գաղտնի էր պահվում: Ամանորին լրանում է նրանց ընկերության երկու տարին: Արդեն տեղյակ ես, որ տոներին ընդառաջ «Ես Yes!»-ը ներկայացրեց Արամեի և Աննայի սիրային բացառիկ հարցազրուցը:
Զույգին հյուրընկալեցինք մեր խմբագրությունում, նրանք մեկը մյուսին լրացնելով, երբեմն էլ հումորով ներկայացրին իրենց սիրո պատմությունը:
Մինչ հարցազրույցը կայքում ներկայացնելն, առաջարկում ենք ծանոթանալ զույգի սիրո խոստովանությանն ու այն փորձությանը, որը «Ես»-ը պատրաստել էր զույգի համաև: Տեսնենք, որքանո՞վ են Արամեն և Աննան ճանաչում միմյանց: Արամե. սիրո խոստովանություն
- Սիրում եմ քեզ, աշխարհից շատ:
Աննա.սիրո խոստովանություն
- Ես քեզ շատ-շատ սիրում եմ: Դու իմ կյանքի իմաստն ես:
«Փորձություն» Աննայի համար :)Բլից հարցե Աննայի պատասխանները Արամեյի պատասխանները - Ո՞րն է Արամեի սիրելի ուտեստը: - Ինքը սիրում է համով ուտել… դոլմա, խաշած միս: - Համով լինի, կուտեմ… դոլմա: - Ի՞նչը կարող է նրան զայրացնել: - Երբ իրեն հակառակ են գնում: Եթե ինքը մի բան ասում է, ուրեմն` էդպես է: - Շատ բաներ: - Վերջին անգամ որտեղի՞ց է ուշացել Արամեն: - Փորձում է չուշանալ, բայց… մի 2 օր առաջ նկարահանումներից ուշացանք: - Աշխատում եմ չուշանալ: Չեմ հիշում: - Ո՞վ է եղել Արամեի մանկության սարսափը: - Դժվար ինչ-որ սարսափ ունեցած լինի: - Մթությունը: - Ամանորի գիշերն Արամեն երազանք պահո՞ւմ է: - Այո, կարծում եմ, բոլորն էլ երազանք պահում են: - Երբեմն: - Քո դիմելաձևերից ո՞րն է ամենաշատը սիրում Արամեն: - Մենք իրար դիմելու ոչ ստանդարտ ձևեր ունենք: Երբեմն մենք իրար ասում ենք բառեր, որոնց իմաստը ոչ ոք չի հասկանում, որովհետեև մենք դրանք հորինել ենք: ՙԲատուտ՚, ՙբատիկ՚, բայց ոչ այն բատուտները, որոնց վրա թռնում են: - «Բատիկ»: - Քանի՞ տարեկանում է Արամեն առաջին անգամ սիրահարվել: - Դպրոցական տարիներին, երևի 9 տարեկանում: - Դպրոցական տարիներին, երևի 11-12 տարեկանում, չեմ հիշում:
|