|
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 24 » Արամե
|
Արամ
Եղիազարյանը ծնվել է 1982 թ. Հոկտեմբերի10-ին Արմավիր քաղաքում:Արամեն
երկու տարեկան էր երբ ընտանիքով տեղափոխվում են Երևան : Հայրը՝Մարատ
Եղիազարյան, իսկ մայրը՝ Ռուզաննա Կարապետյան:Եղբայրը՝ Կորյունը իրենից մեծ է
երկու տարով ,իսկ քույրը՝ Անին փոքր է չորս տարով : Արամեն իր անունը
ժառանգել է հորեղբորից`Արամայիսից :Մանկապարտեզում Արամեն այնքան էլ խելոք
չի եղել:Նույնիսկ դաստիարակի հետ է վիճել: Նա տնիցքաղցրավենիք ու մուրաբա
էր թռցնում ընդմիջման համար: Տասը տարեկանում հայրիկիաշխատանքի բերումով
ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով :Սկզբնական շրջանում Արամեյի համար
դժվար է եղել լեզվի և մարդկանց հետ շփման հարցում :Փոքրիկ Արամեի խնդիրները
լուծվեցին, երբ ինքն ու եղբայրը մտերմացան մի ռուս երեխայի հետ:Ապագա
երգիչը Դոնի Ռոստովում ստիպված է լինում կորցնել մեկ տարի և կրկին
սովորել5-րդ դասարանում:Արամեի համար ամենատպավորիչն առաջին օրն էր,երբ
նրան նստեցրին իր կարծիքով ամենատգեղ աղջկա մոտ : Թեև հետո բախտը բերեց և
ընդունվեց «Արևիկ» մանկապատանեկան երգի խմբակ և իր առաջին երգը պիտի
կատարեր մի գեղեցիկ աղջկա հետ : Այդ տարիներին նա իր ուժերն է փորձել նաև
սպորտում և արվեստի այլ ոլորտներում :Հաճախել է
նկարչության,քանդակագործության խմբակներ :Արամեն հավատացնում է,որ
քանդակելն իր մոտ շատ լավ էր ստացվում: Նա հաճախել է կարատեի ,
քինգ–բոքսինգ ու բոդիբիլդինգի :Մասնակցել է մրցումների ու արժանացել
մրցանակների:Արամեն 9-րդ դասարանում կտրականապես որոշում է ընդունվել
հումանիտար վարժարան : Իսկ հետո՝ բիզնեսիկառավարման և իրավունքի ինստիտուտի
իրավաբանության բաժին: Նա որոշ ժամանակ նույնիսկ աշխատել է իր
մասնագիտությամբ: Երբ դատարան էին դիմում Դոնի Ռոստովի հայերը ,Արամեն
աշխատել է նաև որպես թարգմանիչ :Արամեն 2004-ինվերջապես որոշում է
վերադառնալ Հայաստան: Ճիշտ է սկզբում ոչ բոլոր դռներն են բացվել, նույնիսկ
մի քանի անգամ որոշել է վերջնականապես ամեն ինչ թողնել ու վերադառնալ
Ռոստով՝ ծնողների մոտ: Հրաչ Քեշիշյանի հետ կապվելն ու հանդիպելը ամիսներ է
տևել:Բայց բարեբախտաբար ամեն ինչ իր տեղնէ ընկել ու սկսվել է բուռն
գործունեության շրջանը :
|
Դիտումներ: 544 |
Ավելացրեց: ArameStar
| - Վարկանիշ -: 5.0/3 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
... | |
|