''Սիրո նոր ժամանակ''. այսպես է կոչվում Արամեի նոր տեսահոլովակը, որը թեև մեկ օր առաջ է տեղադրվել համացանցում, բայց արդեն հասցրել է հազարավոր դիտումներ ունենալ: Ընդ որում` տեսահոլովակի վերաբերյալ մեկնաբանություններում բոլորը դրական են արտահայտվում:
Ասում են` շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ փոքր-ինչ ''նեղվել են'' Արամեի այս հաջողություններով, քանի որ վերջին շրջանում, երբ այս կամ այն երգիչը տեսահոլովակ է թողարկում, մեծամասամբ քննադատություններ են` լի ամենատարբեր դժգոհություններով ու նկատողություններով: Ասում են` Արամեն այս տեսահոլովակով ''ի չիք է դարձրել'' շատերի այն տեսակետը, թե նա թուլացրել է իր տեղն ու այլևս առաջատարների շարքում չէ: