Մեր հայտնիները սովորաբար խիստ գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը, հատկապես` սիրավեպերը: Եվ բնական է, որ նման պատմությունները քողազերծվելուն պես հասարակության քննարկման թեման են դառնում, հատկապես երիտասարդության շրջանում: Ահա վերջերս հայ երգասերների (և ոչ միայն նրանց) ուշադրության կենտրոնում հայտնվեց երիտասարդ երգչուհի Իվետա Մուկուչյանի` «El Style» ամսագրին արված խոստովանությունն իր և ...երգիչ Արամեի` արդեն պատմության գիրկն անցած սիրավեպի մասին: Խոստովանենք, այս պատմությունը մեզ էլ հետաքրքրեց... «Այս մասին առ այսօր չեմ խոսել, որովհետև չեմ ցանկացել, որ կարծիք ձևավորվի, թե իր միջոցով ձգտում եմ ինչ-որ բանի հասնել,- սա մեջբերում է վերոնշյալ հարցազրույցից:- Մենք ծանոթացանք այն ժամանակ, երբ ես արձակուրդների ընթացքում պարզապես այցելում էի Երևան (ժամանակին Իվետան ապրում էր Գերմանիայում): Նա իմ երգերը շատ հավանեց, և մենք որոշեցինք հանդես գալ զուգերգով: Հետո աշխատանքային շփումնե
...
Կարդալ շարունակությունը »