Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն տարածվեց, որ Արամե-Աննա Թովմասյան աստղային զույգը նշանվել է: Լուրի իսկությունը ճշտելու համար ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցեց Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ, ով ասաց, որ լուրի տարածողները փոքր-ինչ շտապել են:
''Իրականում եղել է հավաքույթ` նեղ ընտանեկան միջավայրում, որը դժվար թե կարելի է նշանդրեք անվանել: Բայց քանի որ այդ թեման այսքան մեծ հնչեղություն ստացավ, մենք հաստատում ենք, որ Արամեն ու Աննան նշանվել են'',- ասաց նա:
Երգչի պրոդյուսերը դժվարացավ նշել, թե երբ տեղի կունենա աստղային զույգի հարսանիքը, սակայն ասաց, որ նրանք ծրագրում են ամուսնանալ մոտ ապագայում:
|