Շարունակելով
հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամառային հանգստի թեման`
BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Արամեի հետ: Պարզվում է` երգիչը գրեթե չի
հանգստանում:)."Առհասարակ, շատ քիչ ժամանակ եմ տրամադրում դրան, ինչի համար
էլ ընկերներս ու մտերիմներս միշտ մեղադրում են”: Նա
տեղեկացրել է, որ վերջերս է վերադարձել Աբխազիայի Սուխում քաղաքից, որտեղ 2
մենահամերգ է ունեցել. "Հայ առաջին երգիչն եմ, ով ելույթ է ունեցել
այստեղ: Շատ ջերմ ընդունեցին, հրաշալի համերգներ էին”:
Արամեի
խոսքով` հենց այնտեղ էլ զգացել է, որ գերհոգնած է."Համերգի օրն առավոտյան
գլխապտույտ ունեցա, չէի կարողանում քայլել… Կորսետով եմ բեմ բարձրացել:
Դրանից հետո որոշեցի, որ պետք է անպայման հանգստանամ”: Երգիչը
դեռեւս հստակ չգիտի, թե ուր է մեկնելու. "Ընկերներով կընտրենք
հանգստավայրը: Գուցե ուղեւորվենք եվրոպական երկրներ, մտածում ենք նաեւ
Կիպրոսում ծովափնյա ժամանցի մասին”:
"Զուտ հանգստի նպատակով
արտերկիր երբեւէ չեմ մեկնել, քանի որ սիրահար չեմ: Քաջատեղյակ չեմ հանգստի
կազմակերպման եղանակներից: Ընկերներս կապահովեն լավ միջավայր ու նաեւ
կուղեկցեն տեսարժան տարբեր վայրեր”,-հավելել է նա: Արամեն
սիրում է գործնականը համատեղել հանգստի հետ: Մեկնելով համերգային
շրջագայության` նա նաեւ շրջում է տվյալ քաղաքում ու ծանոթանում պատմական
նշանակություն ունեցող վայրերին. "Սուխումում եղել եմ նաեւ Ստալինի
ամառանոցում:)”:
|