Ինտերնետում տարածվել է հաղորդագրություն, որում պատմվում է Եվրատեսիլում այս տարի հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի ու երգիչ Արամեի հարաբերությունների մասին: Նրանք մտերիմ հարաբերություններ են ունեցել, իբր նույնիսկ նշանված են եղել, Ռոստովում, սակայն ինչպես հաճախ է լինում, աղջկա կյանքում մեկ ուրիշն էլ էր հայտնվել: Արամեն չեղյալ էր հայտարարել ամեն ինչ ու Ռոստովից եկել Երեւան: Եւ ահա, ըստ տարածվող պատմությունների, Եվա Ռիվասի` Հայաստանում հայտնվելու հիմնական պատճառը, նպատակը Արամեից վրեժ լուծելն է եղել. Եվան ցանկացել է ապացուցել Արամեին, որ նա կհասնի ավելիին, քան Արամեն: Այն էլ Հայաստանում:
Արամեի պրոդյուսերի պատասխանատու Արտավազդ Ամիրյանից փորձեցինք ճշտել որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը. "Հիմա արդեն փորձում ենք պարզել, թե որ հասցեից են ուղարկել նման հաղոդագրություններ, այսօր զբաղվում ենք պարզելու` ով է կազմել: Սա ծիծաղելի ինֆորմացիա է”: Արտավազդ Արմիրյանը նաև նշեց, որ Արամեն և Եվա Ռիվասը միասին երգել են Դոնի Ռոստովում` "Արևիկ” համույթում, բայց այն, ինչ տարածված է հաղորդագրության մեջ, չի համապատասխանում իրականությանը:
"Չգիտեմ` Ռիվասը վրեժ է լուծում, ինչ է անում, համենայն դեպս ես իր տեղը չեմ կարող պատասխանել, բայց նաև իր պրոդյուսերի հետ եմ խոսել, այդպիսի բան չի կարող լինել ու չի կարելի ընդհանրապես”, նշեց Արտավազ Ամիրյանը:
Փորձեցինք ճշտել` շարունակում են Արամեն ու Ռիվասը բարիդրացիական հարաբերությունների մեջ մնալ, Արտավազդ Ամիրյանը պատասխանեց` այո, և բնականաբար, նրանք կարող են նաև իրար հետ շատ հաճախ ելույթ ունենալ:
|