Երգչի միակ սիրելին ու սիրո պատմությունը Արամեի երկրպագուհիներ, ձեր սիրելին շուտով կներկայացնի իր միակ սիրելիին:): Երգիչը գալիք ամսին տեսահոլովակի պրեմիերա է ունենալու` նկարահանված "Իմ միակ սիրելի” երգի հիման վրա: Երգի խոսքերի հեղինակը Մերուժան Տեր-Գուլանյանն է, երաժշտությունը գրել է Կարինե Խառատյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: "Անձնական կյանքիս կամ հոգեվիճակիս հետ այս երգը կապ չունի, այն վաղուց է եղել իմ երգացանկում, ուղղակի վերջերս ենք տեսահոլովակ նկարահանել: Լիրիկական երգ է, իմաստուն սիրո պատմություն: Տեսահոլովակում ես եմ հանդես գալիս որպես գլխավոր դերակատար”,- BRAVO.am-ին հայտնեց Արամեն: "Արամեն պատմում է մեծ սիրո պատմություն: Սա նոր քայլ է երգչի ստեղծագործական կյանքում, որտեղ ցույց է տալիս դերասանական գեղեցիկ խաղ, ասում, որ պետք չէ ամաչել մարդկանց ճիշտ սիրելուց, կնոջը կարելի է սիրել մինչ կյանքի վերջ”,-հավելեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ով համոզված է`տեսահոլովակը հետք կթողնի յուրաքանչյուրի սրտում."Երգչին այս տեսահոլովակից հետո երկրպագելու են անգամ 70 տարեկան, կյանք ապրած, սիրել կարողացող մարդիկ ”: "Իմ միակ սիրելի” երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է, շնորհանդես-պրեմիերան կկայանա սեպտեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին երգիչը պատրաստվում է նոր ձայնասկավառակ ներկայացնել իր երկրպագուներին ու մեծ մենահամերգ ունենալ Երեւանում` միանգամայն նոր ծրագրով: