Բարև ձեզ շատ սիրելի երկրպագուներ, հարգելի ունկնդիրներ, հեռուստադիտողներ: Շուտով դուք հնարավորություն կունենաք դիտելու ԱՐԱՄԵ-ի Դու դու դու նոր երգի տեսահոլովակը: Խոստանում եմ այն շատ հետաքրքիր է լինելու և գեղեցիկ: Մինչ տեսահոլովակի պատրաստ լինելը , դուք հնարավորություն ունեք
դիտելու այս հրաշալի լուսանկարները , որոնք ինչ-որ չափով կհաղորդեն ձեզ այն մտնոլորտը , որ տիրում էր նկարահանման հրապարակում: Ես , որպես տեսահոլովակի ռեժիսոր, նաև մարդ , որը աշխատում է ԱՐԱՄԵ-ի հետ ,ուզում եմ շնորակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ով աջակցել է այս տեսահոլովակի կայացմանը և համաձայնել նկարահանվել տեսահոլովակում:Շատ կարևոր էր նրանց համաձայնությունը , քանի որ տեսահոլովակի այն սրությունը , որը դուք դեռ կտեսնեք , առանց նրանց ներկայության այդպիսին չէր լինի: Առանձնահատուկ շնորակալություն Արթուր Գրիգորյանին , որը ոչ միայն նկարահանվեց տեսահոլովակում , այլ նաև մեծ սիրով տրամադրեց Երգի Պետական Թատրոնի դահլիճը, նկարահանումները անց կացնելու համար: Մեծագույն շնորակալություն L.S.-ին հրաշալի հարսանյաց զգեստների համար: Ավետ Բարսեղյանին, Ռիչարդ Մադլենյանին, Կամո Սեյրանյանին, Արսեն Գրիգորյանին, Մարտին Մկրտչյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Գագիկ Շամշյանին, Արամ Նիկոլյանին, բոլոր մոդելներին որոնց գեղեցկությամբ է նաև շքեղ այս տեսահոլովակը: Անի Ավդալյանին , գեղեցկուհիների հրաշալի սանրվածքների և դիմահարդարման համար: A-era dance show- ին,հրաշալի պարային բեմադրթյան համար:
|