2012 թվականը նոր ծրագրերի, մասնավորապես, արտերկրում համերգների, տեսահոլովակների նկարահանումների, նոր նախագծերի տարի է երգիչ Արամեի համար: ՄԱՄՈՒԼ.amլրատվականի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արամեն հայտնեց, որ այս պահին էլ զբաղված է նոր երգի ձայնագրմամբ: Հետաքրքրվեցինք` հավատում է աղի բլիթ ուտելու խորհրդին և հասցրե՞լ է համտեսել: ''Ես այդքան էլ չեմ խորանում, թեպետ հավատում եմ. բարի, լավ, տոն է: Երեկ չեմ կերել աղի բլիթ, չի ստացվել, հարմար չեղավ, համ էլ վախենում եմ` կարող է պատահել` իմ ուզած մարդուն չտեսնեմ'',- (ժպտում է) անկեղծացավ երգիչը: Արամեն նաև խոստովանեց, որ գտել է կյանքի ընկերուհուն, աստղային հարսանիքի մասին էլ նախընտրեց չխոսել. ''Չեմ սիրում խոսել այդ թեմայով'',- ասաց նա:
|