http://www.esyes.am/news/article/view/5/6098/
Նա ինքնամփոփ է. հարուստ ներաշխարհ ունի: Շատերի կարծիքով, այս մարդիկ շփվող չեն և մեծ շրջապատ չունեն, սակայն դա Արամեի մասին չէ: Արամեն պարզապես գիտի` ինչը թաքցնել, ինչը` ոչ: Բացի այդ, մի շարք դրական հատկանիշների շնորհիվ նա կարողանում է գերելիրեն շրջապատողներին: Հուսալի ընկեր է և պատասխանատվության մեծ զգացում ունի: Մեր հերոսի տիպի դեմքով հիմնականում հանդիպում են նկարիչներ, արվեստագետներ ու քննադատներ, հազվադեպ` հաշվապահներ, զինվորականներ ու ոստիկաններ: Դիտարկելով Արամեի հոնքերը` կարելի է եզրակացնել, որ նա դասվում է հավասարակշռված մարդկանց շարքը: Թե´ իր դատողություններում, թե´ պահվածքում մերհերոսն աչքի է ընկնում զգուշավորությամբ ու նրբանկատությամբ: Նրա մտքերն ընթանում են բնականոն հունով: Արամեի կազմակերպվածությունն ու հանդարտ բնավորությունը հեշտացնում են շփումը շրջապատի հետ: Հոնքերի բնույթից նաև պարզ է, որ նա ուղղամիտ է և օբյեկտիվ. գիտի սթափ դատել և իր դատողություններում աչքի է ընկնում անկողմնակալությամբ: Շատ հարցերի տրամաբանորեն է մոտենում, սիրում է փաստեր և ծայրաստիճան ուշադիր է մանրուքների հանդեպ: Իսկական վերլուծաբան է և, թերևս, մեր շոու-բիզնեսի օբյեկտիվ ներկայացուցիչներից: Պատահական չէ, որ բարձրակարգ մրցավարների ու քննադատների մեծ մասն ունեն նույն դիմածնոտային կառուցվածքը, ինչ Արամեն: Իսկ ահա մեր հերոսի մաշկի բնույթից կարելի է եզրակացնել, որ եթե նա խստագույնս հետևի սննդակարգին, ապա բոլոր նախադրյալներն ունի երկարակյաց լինելու: Այտոսկրերի ձևից նկատելի է, որ Արամեն չիսիրումռիսկի դիմել և զգուշավոր է: Նրա քայլերը հիմնականում ծանրակշիռ են ու մտածված: Առհասարակ նման այտոսկրերով մարդիկ միշտ բարի համբավ են ունենումու երբեքչեն չարաշահում իրենց դիրքը: Արամեի ճակատային մասը վկայում է բարձր ինտելեկտի մասին, նաև այն, որ մեր հերոսը հեշտությամբ է հարմարվում նոր պայմաններին ու միջավայրին և կարճ ժամանակ անց իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Միևնույն ժամանակ, որքան էլ հակասական է, Արամեն պահպանողական խառնվածք ունի. չիսիրում արմատական փոփոխություններու փոխակերպումներ: Նա սկզբունքային է և ունիիր սեփական օրենքների կոդեքսը: Ճակատային մասից նաև ակնհայտ է մեր հերոսի կապվածությունն ընտանիքի հետ: Արամեն նախանձելի հավասարակշռվածություն ունի, որը չի կորցնում նույնիսկ ամենածանր իրավիճակներում: Մեր հերոսի աչքերը փաստում են բարեխղճության ու խաղաղասիրության մասին: Արամեն կոնֆլիկտային չէ, իսկ երբ վիճում են նրա մտերիմները, նա կա´մ չեզոք դիրք է գրավում, կա´մ կատարում է Խաղաղության աղավնու դերը: Առհասարակ մեր հերոսի բնավորության դրական կողմերը, որոնք բավականին շատ են, կոծկում են նրա թերություննե Քիթը պատասխանատու է ֆինանսական հարցերի համար: Այսպես, Արամեի քիթը փաստում է, որ նա ֆինանսներից այնքան էլ գլուխ չի հանում և վատ տնտեսվարող սուբյեկտ է: Արամեի ականջները դասվում են բավականին հազվադեպ հանդիպող տիպին, որը առաջատար դիմագետները կոչում են Բուդդայի ականջներ: Այսպիսի ականջներով մարդիկ իմաստուն են ու խոհեմ, ունեն հարուստ ներաշխարհ ու կյանքում հաջողակ են: Արևելքում, օրինակ, ընդունված է, որ նման ականջներով մարդիկ ազնվականներ են և ընտրյալներ: Ականջները նաև հուշում են, որ Արամեն միշտ պատրաստ է լսել դիմացինին. նա հաճելի զրուցակից է: Գլխի ընդհանուր կառուցվածքից պարզ է դառնում, որ նա միշտ հետևում է իր իդեալներին, նպատակասլաց է ու հավասարակշռված: Արամեն իսկույն տարբերում է կեղծն իրականից և նրան դժվար է խաբել: Չնայած երբեմն ընկնում է երազների գիրկը, սակայն միշտ պահպանում է սառը դատողությունն ու իրատեսությունը. գիտի իր ուժերի սահմանները և գիտի համակերպվել իրականության հետ: Արամեն հոյակապ անհատականություն է և արժանի է փառքի, համենայնդեպս, դա է փաստում այն գիտությունը, որ կոչվում է ֆիզիոգնոմիկա` դիմագիտություն: րը:
|