Ամուսնություն
Անկեղծ ասած, դեռ պատրաստ չեմ ամուսնության: Կար ժամանակ, որ ես կարծում էի, թե պատրաստ եմ և ուզում եմ ամուսնանալ, բայց հետո հասկացա, որ դեռ մի քիչ շուտ է: Միգուցե ամոթ է, որ ես 30 տարեկանի շեմին եմ, բայց դեռ պատրաստ չեմ ամուսնության: Հետո հասկացա, որ դա մեծ պատասխանատվություն է, որին պիտի լիարժեք պատրաստ լինես: Հստակ եմ ուզում այդ հարցին մոտենալ, որ այն մարդուն, ում հետ ես կյանքս կկապեմ, պիտի այնքան ճանաչեմ, որ վստահ լինեմ, որ ճիշտ քայլ եմ արել: Դա շատ կարևոր է. այդ քայլով դու պատասխանատու ես նաև ծնողներիդ առջև:
Գարնանամուտ Գարունը ինձ լավ տրամադրություն է հաղորդում, նոր լավ մտքեր, գեղեցիկ երգեր են ծնվում գարնան գալու հետ: Լինելով երիտասարդ, սիրելով կյանքը, սիրելով գարունն ու ծաղկունքը` ես անկախ ինձանից երջանկությամբ եմ լցվում: Մեր ընտանիքում հետաքրքիր ավադույթ կա ձևավորված. ամեն մարտի 1-ի առավոտյան բաց ենք անում դուռ ու պատուհան` գարունը ներս հրավիրելու, գարնան օդով ու թարմությամբ տունը լցնելու համար: Այսօր, երբ քնած ժամանակ սկսեցի մրսել, հասկացա, որ գարունն արդեն եկել է մեր տուն: Մարտի 8 Մարտի 8-ին զբաղված եմ լինելու համերգով: Բայց մինչ համերգը. այս մարտի 8-ը վերջին մի քանի մարտի 8-երից տարբերվելու է նրանով, որ բացի մայրիկից, քույրիկից, տատիկից ու մնացած հարազատ կանանցից սրտանց շնորհավորելու եմ ևս մեկին: Արդեն կա այն մարդը, այն միակը, որին հատուկ ուշադրության պիտի արժանացնեմ, որովհետև, կարծում եմ, որ մարտի 8-ին, բացի մնացած հարազատ կանանցից, տղամարդիկ ավելի առանձնահատուկ ուշադրության պիտի տան իրենց սիրելի կեսին: Չնայած միայն տոն օրերին չէ, որ պիտի սիրած աղջկան հատուկ ուշադրություն ու սեր նվիրես, այդպես պիտի լինի ողջ տարին: Աննային մատուցվելիք անակնկալն արդեն պատրաստ է, մնում է սպասել մարտի 8-ին` այն մատուցելու համար: Բայց փակագծերը չեմ բացի, այլապես անկնկալի իմաստը կկորի: Անակնկալ մատուցել շատ եմ սիրում, սիրելի մարդու համար պատրաստ եմ օրվա մեջ ամեն չնչին մի բան անակնակալի վերածելու: Բայց չեմ սիրում, երբ ինձ են անակնկալ մատուցում, չեմ սիրում հանկարծակիի գալ, ավելին` դրանից նյարդայնանում եմ: Իսկական կինը Կինը պետք է փխրուն լինի, ինչ-որ չափով չպաշտպանված, որպեսզի կարիք ունենա ուժեղ տղամարդու, որպեսզի իր կողքի տղամարդուն միշտ կարողանա գնահատել: Այդ դեպքում տղամարդը կկարողանա նրա կյանքը վստահությամբ լցնել, ու կինը կզգա, որ առանց այդ մարդու ինքը շատ ավելի թույլ է ու կիսատ: Կինը պիտի կանացի լինի: Մի արտահայտություն կա`տղամարդ աղջիկ, ես չգիտեմ, դա ով է հորինել, ամոթ հորինողին, որովհետև դա շատ անհասկանալի ու տգեղ բան է. կինը պետք է լինի կին, տղամարդը պետք է մնա տղամարդ: Ինչքան կինը սիրվելու և ուշադրության կարիք ունի, նույնքան էլ տղամարդը, անգամ` ավելի շատ: Առաջին հորիզանականում միանշանակ միշտ պետք է զգացմունքները լինեն, որ մարդիկ բոլոր դժվարությունները կարողանան միասին անցնել: Դժվարության դեպքում բեռը չգցեն իրար ուսերի ու երես չթեքեն իրարից: 08.03.2013 Հնարավոր է, որ մյուս մարտի 8-ին արդեն նվեր գնեմ կնոջս համար: Ավելի շատ չի բացառվում, քան բացառվում է, որովհետև մեր հարաբերությունները այնպես են զարգանում, որ ամեն ինչ գնում է դրան: Չնայած որ ես խանութնոր գնալ չեմ սիրում, ասեմ ավելին` Երևանում ոչ մի խանութ ներսից տեսած չկամ, այդ հարցում ինձ օգնում են ընկերներս ու եղբայրս, բայց նրա համար հատուկ նվերներ կգնեմ: Երկրպագուհիներ ունեմ, որ ցավով են ընդունում իմ ընկերուհի ունենալու փաստը: Բայց ինձ համար հետաքրքիր էր ու հաճելի, որ իմ երկրպագուհիները համերգներից մեկի ժամանակ ասացին, որ ուզում են, որ ես ամուսնանամ և երջանիկ լինեմ: Հաճելիորեն զարմացա. արի ու տես, որ իմ երկրպագուներն անկնկալ են մատուցում այն մարդկանց, ովքեր մտածում են, որ Արամեի կարգավիճակը անցողիկ է, որ նրա ամուսնությունից հետո երկրպագուների բանակը կնվազի: Իսկ Աննան ուրախանում է իմ հաջողություններով, ուրախանում է, որ ես ունեմ մեծ ու լավ լսարան և երկրպագուների մեծ բանակ:
|