Արամեն այսօր Երգի թատրոն էր հրավիրել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների` մասնակցելու իր կազմակերպած հարսանեկան հավաքածուի ցուցադրությանը:). այս պահին դեռեւս շարունակվում են երգչի նոր տեսահոլովակի նկարահանումները: "Դու, դու, դու” երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվում է Արտյոմ Հակոբյանը. "Երգը նոր է, երբեւէ չի հնչել: Այն մեկի մասին է, ում փնտրել ու գտել է հերոսը: Հարսանեկան զգեստով մոդելներին կարելի է նաեւ ընկալել որպես սյուժեն ամբողջացնող գեղեցիկ հարսիկների: Տեսահոլովակում իր առանձնահատուկ դերակատարությունն ունի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը”: Նշենք, որ տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել ու Արամեի կազմակերպած ֆեշն-շոուի հյուրերն են եղել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը` սիրելիի` Մարտին Մկրտչյանի հետ, ոճաբան-մոդելավորող Արամ Նիկոլյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, երաժիշտներ Ռիչարդ Մադլենյանը եւ Արսեն Գրիգորյանը, Երգի պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ այլք: BRAVO.am-ի հետ զրույցում Արամեն նշել է, որ երգը կատակային երանգ ունի. "Պետք չէ սեւեռվել հարս-մոդելների վրա ու հետեւություններ անել: Կարծում եմ, որ այս գործը եւս կսիրվի հանդիսատեսիս կողմից”: Երգիչը նաեւ շնորհակալություն է հայտնել գործընկերներին, որոնք մասնակցում են նկարահանումներին."Վստահեցնում եմ, որ տաղավարից դուրս էլ նրանք պատրաստակամ են աջակցելու, ինչը փոխադարձ է”:
Արամեի փոխանցմամբ` երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կլինի շուտով:
|