-Պենելոպա Կրուզին եմ շատ հավանում: Ակնհայտ է, որ նա գեղեցկուհի չէ, նույնիսկ արտաքին որոշ թերություններ ունի, բայց ինձ համար նա շատ գրավիչ է:ես սիրում եմ նման կանանց: Շատ եմ հավանում Լարա Ֆաբիանին: Նույնիսկ մի հայ աղջկա եմ ճանաչում, ով շատ նման է նրան: Համակրում եմ նաև Գոհար Գասպարյանին: Նա շատ կանացի է, միաժամանակ նրա ներկայությամբ չեմ կարողանում մինչև վերջ բացվել ու մեր միջև միշտ <<դիստանցիա>> է լինում: Համակրելի է նաև Նազենի Հովհաննիսյանը: Նա միշտ խնամված է, ինչը շատ կարևոր է ինձ համար: ÐԻսկ որպես սեքսուլ կին` առաջին հորիզոնականում <<Սատանայի փաստաբանը>> ֆիլմի գլխավոր դերակատար Շարլիզ Թերոնն է: Նրան ոչ թե կսիրահարվեի, այլ կսիրեի: