Երգիչ Արամեն և նրա պրոդյուսեր Արմեն Ամիրյանն այլևս չեն համագործակցում, այս մասին հայտնել է Արամեի արդեն նախկին մենեջեր Արտավազդ Ամիրյանը «Ես Yes!» ամսագրի հետ զրույցում: «Դեկտեմբերի 31-ին լրացավ մեր պայմանագրի ժամկետը, դրա համար էլ այլևս ոչ ես, ոչ էլ Արմեն Ամիրյանը չենք համագործակցում Արամեի հետ»,- պարզաբանել է Արտավազդը: Հարցին, թե արդյո՞ք որևէ կոնֆլիկտ է եղել վերջին մենահամերգից հետո, Արտավազդը պատասխանել է, որ ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել և հարկ եղած դեպքում դարձյալ Արամեի կողքին կլինեն ու կաջակցեն նրան: Նախկին մենեջերի փոխանցմամբ՝ այժմ երգիչն իր ցանկութայմբ այլ անձնակազմի հետ է աշխատում:Երգչի մենեջերն այժմ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն է, ով նշել է, որ առաջարկն իրեն հենց Արամեն է արել: Արամեի և Արմեն Ամիրյանի միջև եղած հնարավոր կոնֆլիկտի մասին Արամեն մեկնաբանություններ չի տվել: Իսկ ինչ վերբերում է նոյեմբերյան մենահամերգի հետ կապված խնդիրների հարցով «Համլետ Մանիջոյան» ԱՁ-ին դատի տալու գործընթացին, Արտավազդ Ամիրյանը տեղեկացրել է, որ չնայած այժմ Արամեի հետ չենաշխատում, այնուամենայնիվ, այդ հարցերով իրենք են զբաղվում, քանի որ դեռևս այդ ամսին համագործակցում էինք երգչի հետ: