| 
 
 
  | 
 Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբէր » 12 » Արամեի առաջին մենահամերգը
 
22:21  Արամեի առաջին մենահամերգը  |  
Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը հոկտեմբերի 10-ին կայանալիք համերգի նախօրեին
 
 
Արամեն իր "կյանքի 27-րդ ԱՌԱՎՈՏԸ”` ծնունդը, երկրպագուների հետ է նշելու: Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգչի առաջին մենահամերգը:
 
 
- Մի տարի առաջ ասել ես, որ հաջողությանդ ժամին 5 է պակաս: Առաջին մենահամերգ... աստեղային ժա՞մդ է : 
 
 
- Չէի կարծում, որ այդքան դժվար կլինի կռահելը` երբ է հաջողությանդ ժամը: Բայց առաջին մենահամերգն արդեն հաջողության կնիք է: Հիմա իմ հաջողության ժամին 4 օր է պակաս (ժպտում է):
 
 
- Ո՞ւմ մտահղացումն է մենահամերգը կոչել "Իմ կյանքի 27-րդ ԱՌԱՎՈՏԸ”: 
 
 
- Դա ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի իդեան է: Այն ինձ շատ դուր եկավ: Ամեն ինչ փորձում ենք հետաքրքիր, գեղեցիկ եւ հաճելի ձեւով մատուցել:
 
 
- Ինչպիսի՞ շոու է լինելու մենահամերգիդ: 
 
 
- Մեծ շոու-ծրագիր ենք պատրաստել: Նոն-ստոպ համերգ` 2 ժամ եւ ավել տեւողությամբ, պրեմիերաներ, դուետներ Անի Ամիրյանի, Հայկոյի, Նունե Եսայանի հետ: Կենդանի նվագակցության մասին խոսել պետք էլ չի. դա պարտադիր է: Հանրապետության լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբ է լինելու, պարային կատարումներ: Լուսային շքեղ շոու: Եվ հրավառություն հենց համալիրի ներսում: Անեն ինչ չպատմեմ, որ անակնկալ լինի: Մաքսիմալ ներկայանալի եմ լինելու, պարային շարժումներ եւ այլն, եւ այլն: Կերպարներիս վրա էլ ենք աշխատում, որ ոչ միայն գեղեցիկ դիտվի, այլեւ ինձ հարմար լինի: Օրական 8-9 ժամ պարապում եմ, վիտամիններ եմ ընդունում, որ դիմանամ:
 
 
- Ի դեպ, բոլորը Սվառովսկու քարերով խոսափողիդ մասին են խոսում: 
 
 
- Խոսափողը չենք առել ինչ-որ մեկին զարմացնելու համար. կերպարին համահունչ է: Աֆիշայից բացի դա նաեւ իմ վերջին "Մի քիչ սեր” ձայնասկավառակի համար է արվել, որ համերգային վիճակ մատուցենք:
 
 
"Հիմա սեր չունեմ”. Արամե
 
 
- Ինչո՞ւ "Մի քիչ սեր”: Մի քիչը քեզ բավարա՞ր է: 
 
 
- Եթե հագենում ես այդ սիրով, նշանակում է` բավարար է: Ամեն ինչ կյանքում մի քիչ է, ու ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Հիմա ոչ մի չափի սեր չունեմ, բայց անպայման կունենամ:
 
 
- Ի՞նչ նվեր ես սպասում ծննդյանդ տարեդարձին:
 
 
- Մենահամերգով ես ավելի շատ ինձ եմ նվեր անում: Հանդիսատեսն է իմ նվերը:
 
 
P.S. Ի դեպ, տորթ էլ է լինելու, բայց ինչ մեծության, գաղտնիք է:
		
	  |  
| 
Դիտումներ: 471 |
Ավելացրեց: ArameStar
| - Վարկանիշ -: 0.0/0 |  
 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 |  |  
| 
			
			
			
			 |  
 |  
 |  
 
 | 
  
 
 
| ... |   |   
   |