Հինգշաբթի, 25.04.2024, 03:31
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Դեկտեմբէր 2009  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Block title
Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբէր » 12 » Արամեի` Եվրատեսիլ չմեկնելու պատճառը առաջիկա մենահամերգն էր
22:22
Արամեի` Եվրատեսիլ չմեկնելու պատճառը առաջիկա մենահամերգն էր

Իր առաջին մենահամերգը երգիչ Արամեն կանցկացնի երեւանյան ամենամեծ համերգասրահում` մարզահամերգային համալիրում, իր ծննդյան օրը` հոկտեմբերի 10-ին: Դա է պատճառը, որ համերգի համար ընտրվել է «Իմ կյանքի 27-րդ առավոտը» խորագիրը:
«Մ
ենահամերգն է պատճառը, որ չկարողացանք մասնակցել Եվրատեսիլին, չէինք կարող մեր ուժերը վատնել այդ ուղղությամբ: Մեր նախագծերը մի փոքր այլ են հիմա, դեռ չենք մտածում գալիք տարվա մասնակցության մասին, ամեն ինչ պարզ կլինի մենահամերգից հետո», - այս մասին երգիչն ու իր պրոդյուսերը` Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը լրագրողներին հայտնել են ասուլիսի ժամանակ:

Հոկտեմբերի 10-ի մենահամերգի ժամանակ հնչելու է 31 կատարում, որոնցից 3-ը դուետներ են Անի Ամիրյանի, Հայկոյի եւ Նունե Եսայանի հետ, սա լինելու է նոն-ստոպ համերգ, այսինքն` առանց ընդմիջման: «Բեմում լինելու են 3 պարային խմբեր, որոնք կազմված են ժողովրդական-ազգագրական, բրեյք դանս եւ հիփ-հոփ ոճի լավագույն պարողներից», - պատմել է Արամեն:

Արամեն նշել է նաեւ, որ իր մենահամերգին պատրաստվել է մոտ 2 տարի, իսկ պրոդյուսեր Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ տոմսերը գրեթե սպառվել են, և հավաստիացրել, որ ներկաները չեն զղջա իրենց ընտրության համար:

Հիշեցնենք, որ անցած տարի երգիչ Արամեն հայտարարել էր, որ մասնակցելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությանը` որպես թեկնածու, բայց ի վերջո հրաժարվեց պայքարից:


Դիտումներ: 356 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title