"Խազեինից հարցրեք, կակռազ Էստեղա" - 7 Սեպտեմբերի 2012 - ArameHay.do.am
Շաբաթ, 03.12.2016, 07:33
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Block title
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 7 » "Խազեինից հարցրեք, կակռազ Էստեղա"
11:43
"Խազեինից հարցրեք, կակռազ Էստեղա"
Վերջին զրույցներից մեկում Արամեն մեզ ակնարկել էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր գործը կդնի: Ահա օրերս լուր տարածվեց, որ իր 30-ամյակի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Արամեն մտադիր է կարաոկե-ակումբ բացել: Իսկ թե ինչու հենց կարաոկե ՝ երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանն այսպես պարզաբանեց. <<Հայերը սիրում են երգել, կարծում եմ ՝ Արամեի անունը կրող կարաոկեն հաջողությում կունենա, առավել ևս, որ այստեղ ելույթներով հանդես են գալու արտերկրից հրավիրված երգիչներ>>:

Օրերս ճոպանուղու մոտակայքում հայտնաբերելով <<օբյեկտը>>, որն առաջիկայում կրելու է <<Արամե>> անունը, հավաստիացանք, որ այնտեղ ամբողջ թափով վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Իսկ մուտքի վերևում դեռևս հին՝ <<Ռեստորան>> ցուցանակն էր: Փորձելով ջանասեր բանվորներից տեղեկանալ՝ ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, և հաճա՞խ է <<շեֆն>> իրենց այցելում, լսեցինք հետևյալ պատասխանը. <<Խազեինից հարցրեք, կակռազ Էստեղա>>... Այդ խոսքի վրա վերնահարկում երևաց Արամեն, ով եկել էր հետևելու ընթացող աշխատանքներին: <<Շատ զարմանալի է, թե ինչպես եք գտել այս տեղը, քանի որ լրագրողներից դեռևս գաղտնի էի պահում կարաոկեի վայրը>>.-տարակուսաց ժպիտով մեզ դիմավորեց երգիչը:

<<Հաճա՞խ եք լինում այստեղ>>,- մեր հարցին նա նկատելի ոգևորությամբ պատասխանեց. <<Այո, ակտիվորրեն հետևում եմ ընթացող աշղատանքներին: Ցանկանում եմ՝ ամեն ինչ իմ սրտով լինի ու անթերի , քանի որ կարաոկեի, թե՛ ընդհանուր տեսքը, թե՛ գույները, իմ ճաշակով են լինելու: Այստեղ ամեն ինչ պետք է տրամադրի լիաթոք ուրախանալու, երգելու և պարելու>>:
Մինչդեռ օրակարգում է մնում ամենակարևոր հարցը՝ արդյոոք կհասցնե՞ն վերանորոգումն ավարտել նախատեսված ժամկետին՝ հոկտեմբերի 10-ին: <<Կարծում եմ՝ այո: Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ պատահում է, ու երբեմն ծրագրերը կարող են հետաձգվել կամ խափանվել, բայց և այնպես, վստահ եմ, որ կհասցնենք: Այնպես, որ իմ 30-ամյակի օրը այստեղ մեծ միջոցառու է սպասվում>>,- ժպիտով ասաց Արամեն:

Դիտումներ: 71 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: karoke akumb, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title