Երեքշաբթի, 16.04.2024, 15:58
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Block title
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 23 » www.slaq.am Ի՞նչն էր Արամեի սիրելիի` ճերմակ զգեստ հագնելու պատճառը
20:30
www.slaq.am Ի՞նչն էր Արամեի սիրելիի` ճերմակ զգեստ հագնելու պատճառը

Արամեի մասին վերջին շրջանում խոսակցությունների առիթ դարձավ նրա անձնական կյանքը՝ հատկապես նշանադրությունը Աննայի հետ: Սակայն երգիչը, ինչպես երևում է, փորձում է համատեղել երգարվեստն ու անձնական կյանքն այնպես, որ մեկը մյուսին չխանգարի: Ուստի նա սկսել է նոր տեսահոլովակի աշխատանքները:


Այս անգամ ևս Արամեն նախապատվությունը տվել է ռիթմիկ երգին, որը կոչվում է «Դու, դու, դու» : Իսկ թե ով է երգի հասցեատերը, թերևս, դժվար չէ կռահել:

Երգիչը մեզ հետ զրույցում ասաց, որ հեղինակը Մանե Հակոբյանն է: Եվ մի քանի երգերից նա նախապատվությունը տվել է հենց այս մեկին, քանի որ...
-Երգը ոչ թե հումորային է, այլ ուղղակի թեթև թեմայով է: Ես այս հոլովակում հանդես եմ գալիս մոդելիերի դերում, ով ներկայացնում է հարսի զգեստներ: Իսկ հենց հարսի զգեստի ընտրությունը կախված էր նրանից, որ հեռուստադիտողը չսկսի քննարկել շորերը: Հարսի շորը ինքնին գեղեցիկ է: Նկարահանումներին հրավիրել եմ նաև իմ ընկերներին՝ Մարտին Մկրտչյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Արամ Նիկոլյանին, Ավետ Բարսեղյանին, Արսեն Գրիգորյանին և Ռիչարդ Մադլենյանին, ովքեր հանդես են գալիս որպես հանդիսատես:
Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է:

Երգիչը խոստովանեց նաև, որ վերջերս օգտվում է տարբեր հեղինակների գրած երգերից, քանի որ չի ստացվում երգ գրել.
-Արդեն բավական ժամանակ է, ինչ երգ չեմ գրել: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, ուղղակի չի ստացվում /ծիծաղում է,-հեղ/: Ես էլ չեմ ընկնում երգ գրելու ետևից, քանի որ ես երգիչ եմ, ոչ թե երգահան:

Իսկ մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում միայն ռիթմիկ երգերի կատարումը, Արամեն ասաց, որ դրա պատճառը միայն լավ տրամադրությունն է ու հոգեվիճակը, չնայած` այժմ կրկին մտածում է ավելի դանդաղ և մեղեդային երգ իր երկրպագուների դատին հանձնելու մասին.
-Պարտասիր չէ, որ դանդաղ, լիրիկ երգը լինի տխուր թեմայով, բաժանման, կամ մերժված սիրո մասին: Կարելի է կատարել դրական թեմայով, գեղեցիկ ու նուրբ մեղեդային երգ:

Ի դեպ, առաջիկայում Արամեն շրջագայությունների է պատրաստվում, թեև Երևանի հետ կապված ծրագրեր ևս ունի.
-Չեմ ուզում բացել փակագծերը, քանի որ գուցե ժամանակի առումով չհասցնեմ, իսկ ես չեմ ուզում սուտասան դուրս գալ:

Նկարահանումներին նաև ներկա էր Արամեի նշանածը՝ Աննան, ով ևս կրում էր ճերմակ երկար զգեստ: Սակայն թե որն է լինելու Աննայի դերը տեսահոլովակում, պարզ կլինի միայն դրա` եթեր գնալուց հետո, քանի որ զույգը ամեն կերպ փորձում էր դա թաքցնել:

Ֆոտոլրագորող Գագիկ Շամշյանը լուսանկարել է նկարահանման ողջ ընթացքը, որի արդյունքում նա «բռնացրել է» Ավետ Բարսեղյանին, երբ վերջինիս աչքը կպել էր նկարահանումների ընթացքում:

Դիտումներ: 856 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: արամե աննա տօվմասյան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title