Շաբաթ, 20.04.2024, 02:46
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Block title
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » www.esyes.am Արամեն և Աննան իսկապես նշանվել են
13:53
www.esyes.am Արամեն և Աննան իսկապես նշանվել են

www.esyes.am
Երեկ esyes.am-ն անդրադարձել էր այն տեղեկատվությանը, որ Արամեն և Աննան նշանվել են: Լուրը ճշտելու համար խոսել էինք Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանի հոետ, ով ասել էր, որ այդպիսի նորություն առայժմ չկա:
Այսօր, սակայն, Արտյոմը զանգահարեց խմբագրություն և տեղեկացրեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը, պարզապես Արամեն և Աննան իրենք էին ցանականում այդ մասին հայտարարություն անել:

Իրականում օրերս կայացել է զույգի ընտանիքների հանդիպումը, որը կարելի է նաև նշանադրություն համարել: Այս առիթով մեծ հավաքույթ չի կազմակերպվել: «Արամեն պատրաստվում էր այդ մասին հայտարարություն անել, բայց որոշ մարդիկ առաջ ընկան: Նրանք դա անելու իրավունք չունեին, սակայն քանի որ արդեն խոսվել է այդ մասին, Արամեն ևս մեկ անգամ ասում է, որ այո, նշանադրությունը տեղի է ունեցել,- esyes.am-ին ասաց Արտյոմն ու հավելեց, որ ամեն ինչ նեղ ընտանեկան շրջանակներում է տեղի ունեցել: -Եթե Արամեն ինքը չի խոսում այն ամենի մասին, ինչ կատարվում է, ոչ մի այլ աղբյուր իրավունք չունի խոսելու այդ մասին: Արամեն ինքը ժամանակին կհայտարարեր այդ մասին»:
Արտյոմը չժխտեց, որ հարսանիքը սարերի հետևում չի, սակայն հստակ ժամկետ նշել դժվարացավ, քանի որ, ինչպես ինքը նշեց, իրենք էլ դեռ հստակ չգիտեն: «Նորմալ մարդիկ են, բնականաբար, ամուսնանալու են, բայց ժամկետները հստակ չեն: Համապատասխան մարդիկ այդ մասին հայտարարություն կանեն: Վատ է և անընդունելի, որ նման հայտարարություններն անում են ոչ կոմպետենտ մարդիկ: Դա իր անձնական կյանքն է և երբ հարմար գտնի, որ հանրությունն այդ մասին պետք է իմանա, կհայտարարի այդ մասին: Ամեն ինչ պետք է պատշաճ և ճիշտ ներկայացվի»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ ֆեյսբուքյան այդ էջն առաջիկայում կա´մ կջնջվի, կա´մ կվերածվի մեկ այլ էջի:
Նշենք, որ esyes.am-ը հայտնում է պաշտոնական տեղեկատվություն: Այս դեպքում Արամեի մասին պաշտոնական տեղեկատվություն տալ իրավասու է նրա մենեջեր Արտյոմ Հակոբյանը, ով էլ երեկ ժխտել էր լուրի իսկությունը:

Դիտումներ: 921 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME, anna tovmasnay | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title