Հինգշաբթի, 18.04.2024, 15:13
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Դեկտեմբէր 2009  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Block title
Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբէր » 13 » Վախեցե՞լ է պայքարել Սարգսյանի դեմ
22:25
Վախեցե՞լ է պայքարել Սարգսյանի դեմ


«Վատ, անհանգիստ քնած, շուտ արթնացած, քիչ խոսացող»,- ծննդյան 27-րդ տարեդարձին կազմակերպված մենահամերգի առավոտը այսպես է պատկերացնում երգիչ Արամեն։
Երեկ Մարզահամերգային համալիրում, որտեղ հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու նրա «Իմ կյանքի 27-րդ առավոտը» անվանումով մենահամերգը, Արամեն իր պրոդյուսեր Արմեն Ամիրյանի հետ լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ իր մենահամերգին բեմի վրա կլինեն ավելի քան 100 հոգի` պարողներ, երաժիշտներ, երգիչներ։ Պրոդյուսեր Արմեն Ամիրյանն ասաց, որ իրենք ամեն ինչ արել են թատերականացված լավ շոու կազմակերպելու համար։ «Մեր հայ իրականության մեջ, գոնե հայ արտիստների համերգային ծրագրերում նման թատերականացված ներկայացում մինչեւ օրս, որքանով որ ես եմ տեղյակ, չի եղել։ Երկու տարուց ավելի պատրաստվել ենք։ Վերջապես եկավ ժամանակը, եւ որոշեցինք երգչի արած աշխատանքը հանրագումարի բերել»,- ասաց Ամիրյանը։ Պարային եւ երաժշտական խմբերը, որոնց, ինչպես երեկ տեղեկացրեց Արամեն, ընտրել է ինքը, ձեւավորվել են Հայաստանի տարբեր խմբերի լավագույն պարողներից եւ երաժիշտներից։ Համերգի տոմսերն արժեն 2,500-15,000 դրամ։ Երեկ` խոսելով հանդիսատեսի հանդեպ ունեցած իր մեծ պատասխանատվության մասին` Արամեն նշեց, որ արդեն մի քանի գիշեր է, ինչ չի կարողանում քնել. «Էն, որ ես արդեն մի քանի գիշեր չեմ կարողանում քնել, դա արդեն խոսում է մեծ պատասխանատվության մասին, որովհետեւ ես ամեն գիշեր աչքերս փակելուց փորձում եմ պատկերացնել իմ համերգը, իմ համերգի սկիզբը, որը իմ համար շատ կարեւոր է»,- ասաց Արամեն։ Երեկ հետաքրքրվեցինք, թե համերգից ինչ ակնկալիքներ ունի երգիչը` այդ տանջանքների արդյունքում։ «Եթե խոսենք զգացմունքների մասին` էդ ծափահարությունները, էդ դրական էմոցիաները, մարդկանց ժպիտները, մարդկանց պարը, իրենց լավ տրամադրությունը... շատ մեծ բավականություն է արտիստի համար, շատ մեծ։ Իսկ եթե խոսենք կոմերցիոն կողմի մասին, բնականաբար, մենք համերգից հետո կունենանք տեսասկավառակ, որը կարող ենք վստահաբար ցանկացած երկիր մեկնելուց առաջ պարզապես ուղարկել եւ ասել, որ մենք ունենք այսպիսի շոու` կարողանո՞ւմ եք ապահովել, թե ոչ»,- ասաց երգիչը։ Ի դեպ, մենահամերգին հետեւելու համար տարբեր երկրներից հրավիրվել են պրոդյուսերներ. երգիչն ակնկալում է, որ համերգի արդյունքում արտասահմանից կստանա հրավերներ եւ կմեկնի շրջագայությունների։ Անդրադառնալով միջազգային մրցույթներին մասնակցությանը` հետաքրքրվեցինք, թե ինչու Արամեն հրաժարվեց «Եվրատեսիլին» մասնակցելու մտքից, երբ դեռեւս անցյալ տարի ասել էր, որ 2009-ին մասնակցելու է։ Նաեւ հարցրինք` ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ հրաժարվելու պատճառը Նադեժդա Սարգսյանի դեմ պայքարելուց խուսափելն է, քանի որ վերջինս «Եվրատեսիլ» է ցանկանում ուղարկել իր դստերը` Էմմիին։ «Նման խնդիր չկա։ Այս պահի դրությամբ չենք մտածում «Եվրատեսիլի» մասին, մեր պլանները այլ են։ Չենք կարծում, որ երգչի կարիերայի համար այս պահի դրությամբ եվրատեսիլյան մրցույթը կամ այլ մրցույթները շատ ավելի կարեւոր են, քան մենահամերգը»,- ասաց Արմեն Ամիրյանը։ Արամեն էլ ավելացրեց. «Եւ ընդհանրապես, ո՞ւմ հետ մրցեմ, ինչի՞ համար մրցեմ։ Եթե, փառք Աստծո, ես իմ երկրում շատ լավ եմ ինձ զգում, ունեմ իմ լսարանը, իմ հանդիսատեսը, զբաղվում եմ իմ սիրած գործով, գնամ` ո՞ւմ հետ մրցեմ, ի՞նչ ապացուցեմ»։ Խոսելով ընդհանրապես հայկական շոու բիզնեսի մասին, Արամեն ասաց, որ ինքն իրեն չի համարում այդ ոլորտից։ Ապա ավելացրեց. «Այնպես չի, որ եփվում եմ շոու բիզնեսում։ Ես զբաղվում եմ իմ գործով, իսկ էդ խոսակցություններին (որ այս կամ այն երգիչը չի կարողանում կենդանի երգել - Ս.Պ.) կողքից հետեւում եմ։ Վատերի մասին ես չէ, որ պետք է խոսեմ։ Մարդիկ կան, որ կարող են ոչ միայն խոսել, այլ նաեւ մի բան անել, եթե պետք լինի։ Եթե չեն անում, ուրեմն շատ նորմալ պրոցեսի մեջ ենք մենք»։

Դիտումներ: 356 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title