Հինգշաբթի, 28.03.2024, 20:06
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Block title
Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Շոուբիզնեսի ներկայացուցիչները հավանեցին Արամեի միակ սիրելիին :)
08:41
Շոուբիզնեսի ներկայացուցիչները հավանեցին Արամեի միակ սիրելիին :)

Արամեն գործ չի ունեցել…

Օրերս Արամեն նշեց իր ծննդյան տարեդարձը: Երգիչը «ժլատ» չգտնվեց և այդ օրը ոչ միայն նվերների սպասեց, այլև ինքը նվերներ մատուցեց :): Արամեն հանդիպեց երկրպագուներին, ավելի ուշ` կոլեգաներին ու հարազատներին և ներկայացրեց իր նոր` «Իմ միակ սիրելի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակն ու համանուն ձայնասկավառակը: Տոնը եռատոն դարձնելը Արամեի թիմակիցների անակնկալ-գաղափարն է եղել. «Ինձ ասացին դու գործ չունես, մենք ամեն ինչ կանենք»,- ասաց Արամեն:
Երգչին շնորհավորելու էին եկել Արմեն Ամիրյանը, Էմմին, Սոֆի Մխեյանը, Արման Հովհաննիսյանը, Արմինկան, Ռազմիկ Ամյանը, Սասունցի Դավիթը, Նազենի Հովհաննիսյանը և Արամեի մյուս ընկերներն ու հարազատները: Տեսահոլովակը դիտելուց հետո հյուրասիրության սեղանի շուրջ նրանք կիսվեցին իրենց տպավորություններով. «Հրանտի ձեռագիրը հեռվից հեռու երևում էր»,- այսպես բնութագրեց տեսահոլովակը Արման Հովհաննիսյանը:

«Բոլոր մեծ գրողները գրել են այս մասին, ես ոչինչ չեմ հնարել, քանի որ յուրաքանչյուրի հետ կարող էր նման պատմություն լինել»,- ասաց ռեժիսորը` Հրանտ Մովսիսյանը:

Տեսահոլովակի վերջնական տարբերակն Արամեին հիացրել էր. «Ի սկզբանե սպասում էի, որ շատ լավ տեսահոլովակ եմ ունենալու, սակայն այն ոչ թե շատ լավ ստացվեց, այլ հրաշալի: Ամեն արտիստի չի հաջողվում ունենալ մնայուն գործեր, ես շատ ուրախ եմ, որ ունեմ այդպիսին»,- իր ուրախությամբ կիսվեց երգիչը:
Երգի երաժշտության հեղինակը Կարինե Խարատյանն է, խոսքերը գրել է Մերուժան Տեր-Գուլանյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Հրանտ Մովսիսյանը: «Իմ միակ սիրելին» ներկայացնում է հավերժ սիրո պատմություն. «Ռեժիսորը շատ լավ կարողացել է գաղափարը կենտրոնացնել Արամեի կերպարի մեջ և ստեղծել հավաքական կերպար, կարծում եմ դա արդեն հաջողության գրավական է»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Հրանտ Մովսիսյանին հաջողվեց դիպել մարդկանց սրտերն :)

Հրանտ Մովսիսյանը MaxInfo.am-ին ասաց, որ աշխատանքը հաջողված կհամարի, եթե այն դիպի մարդկանց սրտերին. «Եթե մարդիկ ունեն զգայարաններ, եթե գիտեն սիրահարվել, կարծում եմ կտպավորվեն, քանի որ տեսահոլովակը մաքրության, սիրո մասին է»: Ինչպես ցույց տվեց մեր զրույցը ներկաների հետ, Հրանտ Մովսիսյանն արդեն կարող է ասել, որ իրեն հաջողվել է դիպել մարդկանց սրտերին :): Ռազմիկ Ամյանին տեսահոլովակը շատ էր տպավորել. «Շատ գեղեցիկ սիրո պատմություն էր ներկայացված: Բրավո», իսկ Սոֆի Մխեյանին «Իմ միակ սիրելին» հուզել էր. «Նման տեսահոլովակներից հետո չես ուզում խոսել, կարծում եմ լավագույն գնահատականն այն է, երբ խոսքերն ավելորդ են դառնում»,- ասաց Սոֆին: Արմեն Ամիրյանը վստահ է, որ տեսահոլովակը կարժանանա տարբեր տարիքային խմբերի մարդկանց հավանությանը:

Նոր հանդիպում Արամեի հետ :)

«Իմ միակ սիրելի» ձայնասկավառակի թողարկման համար Արամեն աշխատել է շուրջ կես տարի: CD-ում ընդգրկված է 14 երգ: Այս և այլ երգեր Արամեի երկրպագուները կարող են ունկնդրել առաջիկա հանդիպման ժամանակ. Նոյեմբերի 8-ին կկայանա երգչի մենահամերգը:

Դիտումներ: 400 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: tesaholovak, im miak sireli, ARAME, dzaynaskavarak | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title