ՈՒրբաթ, 29.03.2024, 05:31
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Block title
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 1 » Ո՞րն է պատճառը, որ ԱՐԱՄԵՆ և նրան բարձունքների հասցրած ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆ այլևս չեն համագործակցում
09:53
Ո՞րն է պատճառը, որ ԱՐԱՄԵՆ և նրան բարձունքների հասցրած ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆ այլևս չեն համագործակցում

Երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ երգիչ Արամեն այլևս չի համագործակցում Հայաստանի շոու բիզնեսյան առաջին քայլերում իրեն աջակցած ու հաջողությունների և բարձունքներ նվաճելու պատճառ դարձած պրոդյուսերի` Արմեն Ամիրյանի հետ:
Նույն խոսակցություններում իբրև համագործակցության դադարեցման պատճառ նշվում էր երգերի ու երաժշտական ոճերի ընտրության հարցում տարաձայնությունը, որ առաջ էր եկել երգչի ու պրոդյուսերի միջև համագործակցության վերջին շրջանում. հայտնի է, որ Արամեն սկսել էր ավելի տրվել վեց-ութ երգելուն:
Խոսակցությունները վաղուց էին, բայց հիմա միայն «ասեկոսեն դարձավ հավաստի». Արամեն և նրա պրոդյուսեր Արմեն Ամիրյանն այլևս չեն համագործակցում:
«Ես Yes!» ամսագրի հետ զրույցում Արամեի արդեն նախկին մենեջեր Արտավազդ Ամիրյանն ասել է, որ «դեկտեմբերի 31-ին լրացել է պայմանագրի ժամկետը, դրա համար էլ այլևս ոչ ես, ոչ էլ Արմեն Ամիրյանը չենք համագործակցում Արամեի հետ»:
Արտավազդ Ամիրյանը նաև նշել է, որ Արամեի ու իրենց միջև որևէ կոնֆլիկտ էլ չի եղել և հարկ եղած դեպքում իրենք դարձյալ Արամեի կողքին կլինեն ու կաջակցեն նրան:
Ըստ ամսագրի՝ Արամեի մենեջերն այժմ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն է, ով նշել է, որ առաջարկն իրեն հենց Արամեն է արել, ով, ի դեպ, իր և Արմեն Ամիրյանի միջև եղած հնարավոր կոնֆլիկտի մասին մեկնաբանություններ չի տվել:

Դիտումներ: 360 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME, Artavazd Amiryan, Armen Amiryan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title