Կայացավ Արամեի «Արմենիա» երգի փակ շնորհանդեսը - 17 Հուլիսի 2013 - ArameHay.do.am
Շաբաթ, 03.12.2016, 07:38
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Block title
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 17 » Կայացավ Արամեի «Արմենիա» երգի փակ շնորհանդեսը
15:47
Կայացավ Արամեի «Արմենիա» երգի փակ շնորհանդեսը

Կայացավ Արամեի «Արմենիա» երգի փակ շնորհանդեսը

Երեկ Արամեն իր անունը կրող կարաոկե-ակումբում էր հավաքել մի խումբ երգասերների:

Երգիչն իր կարաոկե-ակումբում իրականացրեց նոր, ռուսալեզու «Արմենիա» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Բացի շնորհանդեսից, Արամեն ձեռնարկել էր երաժշտական մի մրցույթ, որով ժյուրիի մասնակցությամբ ընտրվելու էին լավագույն մասնակիցները:


Արամեի տեսահոլովակը դիտելու, ինչպես նաև նրա կազմակերպած երգի մրցույթի ժյուրիի կազմում լինելու համար ներկա էին նաև երգիչ Ռազմիկ Ամյանը որդիների՝ Լեոյի և Ալեքսի հետ, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, ով նաև երգչի նոր տեսահոլովակի ռեժիսորն է:

«Արմենիա» երգի տեսահոլովակում նկարահանվել են տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ:




«Այս տեսահոլովակի գաղափարը հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներից ոմանց ներկայացնելն էր: Երկար ժամանակ պահանջվեց այն պատրաստելու համար. ապրիլից սկսեցինք աշխատանքները և նոր-նոր ավարտեցինք: Դրա պատճառը զուտ նկարահանման աշխատանքները չէին, այլ իսկապես հայ մնացած երիտասարդներ գտնելը.  շատ մանրակրկիտ ենք փնտրել: Ընտրված երիտասարդներից  ամեն մեկն իր հատվածն իմպրովիզ արել, ուղարկել է, վերջում ամբողջն ի մի է բերվել, ինչի շնորհիվ էլ ասում եմ, որ տեսահոլովակի ռեժիսորը նրանք են ու ես,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Սյոման ու հավելեց,- Արամեի մասնակցությունն էլ տեսահոլովակում մեծ չէ, նա էլ նույնքան հատված ունի, որքան մյուս երիտասարդները. ցանկացել ենք ցույց տալ, որ ինքն էլ է նրանցից մեկը»:


«Արմենիա» երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը՝ Դավիթ Օհանը:

Հեռուստադիտողին տեսահոլովակը հասանելի կլինի հուլիսի 19-ից:



Ինչպես նշեցինք, «Արամե» կարաոկե-ակումբում անցկացվում էր նաև Արամեի կողմից կազմակերպված երգի մրցույթի հերթական փուլը:
«Արդեն երկրորդ անգամն է, ինչ նման մրցույթ ենք կազմակերպում. մասնակիցները պատրաստում են երգեր, կենդանի կատարում դրանք, ժյուրին ընտրում է նրանցից լավագույնին, ու արդեն տարեվերջին բոլոր փուլերի հաղթողներն էլ իրար հետ կմրցեն ու պարզ կլինի հաղթողի անունը,- մեզ հետ զրույցում ասաց Արամեն և նշեց,- ամեն անգամ ժյուրիի կազմում տարբեր մարդիկ են լինում, միայն ես եմ ամփոփոխ մնում. անցյալ անգամ ես էի, երգիչ Արսեն Սաֆարյանը, վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանն ու ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը»:


Դիտումներ: 172 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title