Ինչի՞ համար են մեղադրում Արամեին ընկերները :) www.bravo.am - 30 Հունիսի 2013 - ArameHay.do.am
ՈՒրբաթ, 09.12.2016, 03:00
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Block title
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 30 » Ինչի՞ համար են մեղադրում Արամեին ընկերները :) www.bravo.am
17:48
Ինչի՞ համար են մեղադրում Արամեին ընկերները :) www.bravo.am

Շարունակելով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամառային հանգստի թեման` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Արամեի հետ: Պարզվում է` երգիչը գրեթե չի հանգստանում:)."Առհասարակ, շատ քիչ ժամանակ եմ տրամադրում դրան, ինչի համար էլ ընկերներս ու մտերիմներս միշտ մեղադրում են”:
Նա տեղեկացրել է, որ վերջերս է վերադարձել Աբխազիայի Սուխում քաղաքից, որտեղ 2 մենահամերգ է ունեցել. "Հայ առաջին երգիչն եմ, ով ելույթ է ունեցել այստեղ: Շատ ջերմ ընդունեցին, հրաշալի համերգներ էին”:

Արամեի խոսքով` հենց այնտեղ էլ զգացել է, որ գերհոգնած է."Համերգի օրն առավոտյան գլխապտույտ ունեցա, չէի կարողանում քայլել… Կորսետով եմ բեմ բարձրացել: Դրանից հետո որոշեցի, որ պետք է անպայման հանգստանամ”:
Երգիչը դեռեւս հստակ չգիտի, թե ուր է մեկնելու. "Ընկերներով կընտրենք հանգստավայրը: Գուցե ուղեւորվենք եվրոպական երկրներ, մտածում ենք նաեւ Կիպրոսում ծովափնյա ժամանցի մասին”:

"Զուտ հանգստի նպատակով արտերկիր երբեւէ չեմ մեկնել, քանի որ սիրահար չեմ: Քաջատեղյակ չեմ հանգստի կազմակերպման եղանակներից: Ընկերներս կապահովեն լավ միջավայր ու նաեւ կուղեկցեն տեսարժան տարբեր վայրեր”,-հավելել է նա:
Արամեն սիրում է գործնականը համատեղել հանգստի հետ: Մեկնելով համերգային շրջագայության` նա նաեւ շրջում է տվյալ քաղաքում ու ծանոթանում պատմական նշանակություն ունեցող վայրերին. "Սուխումում եղել եմ նաեւ Ստալինի ամառանոցում:)”:
Դիտումներ: 341 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: bravo.am, Anna tovmasyan, ARAME | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title