Ի՞նչ նորություններ է խոստանում Արամեն http://www.esyes.am - 27 Մայիսի 2013 - ArameHay.do.am
ՈՒրբաթ, 09.12.2016, 02:56
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Block title
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 27 » Ի՞նչ նորություններ է խոստանում Արամեն http://www.esyes.am
19:13
Ի՞նչ նորություններ է խոստանում Արամեն http://www.esyes.am
Այս օրերին Արամեն պատրաստվում է «Մամա» երգի հիման վրա իր նոր տեսահոլովակի նկարահանմանը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է:  Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը` Արթուր Սաֆարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:

Ռեժիսորը esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակը, որպես այդպիսին, սյուժետային գիծ չունի. «Սակայն այնպես էլ չէ, որ սյուժե չկա: Տեսահոլովակում տարբեր տարիքային խմբի մայրեր են լինելու, որպեսզի յուրաքանչյուր ոք ինչ-որ չափով կարողանա իր մորը տեսնել այստեղ: Սյուժետային գիծ չկա այնքանով, որ նույն մոր կյանքը չի ներկայացվում. սա մի պատմություն չէ: Վերցված են կյանքի այնպիսի իրավիճակներ, որոնք  կարող են էմոցիա առաջացնել. մենք հաճախ չենք նկատում մոր ռեակցիաները` ժպիտ, ուրախություն, թախիծ: Այս դեպքում շեշտը միմիկաների վրա է դրված»: Սյոման ասաց, որ չորս տարի առաջ` մինչ ստեղծագործական դադար առնելը, վերջին տեսահոլովակը, որ նկարահանել էր մայրերի թեմայով էր` «Արևիկ» խմբի «Մայրիկիս» երգի հիման վրա.  «Չգիտեմ ճակատագիր է, թե Աստծո կամքը, բայց վերադարձիցս հետո առաջին տեսահոլովակը կրկին այդ թեմայով եմ նկարահանում: Կարծում եմ` ձեռագիրը կզգացվի: Ներկայացված չէ սյուժե, որում մայրը տանջված ու տառապած է, մայրեր են, որոնց դեմքին միշտ ժպիտ և ուրախություն է»:

Սյոման նշեց, որ սերիալի սաունդթրեքի համար առաջին անգամ է տեսահոլովակ նկարահանում և այն կապ չի ունենալու հեռուստասերիալի հետ: Ֆիլմի հետ կապ չունեցող տեսահոլովակ նկարահանելը որպես ռեժիսոր իր ցանկությունը չի եղել. «Դա «Արմենիայի» և Արամեի ընդհանուր որոշումն է եղել: Տեսահոլովակը նկարահանելու առաջարկն ինձ եղել է «Արմենիա» հեռուստաընկերությունից և առաջարկի մեջ եղել է նկարահանել այնպիսի տեսահոլովակ, որը կապ չի ունենա ֆիլմի հետ: Կարծում եմ` սերիալի տեսահոլովակ նկարահանելիս որոշակի սահմանափակումներ դրվում են, սակայն «Մամայի» տեսահոլովակը ոչ մի կապ չի ունենալու ֆիլմի հետ: Առանձին տեսահոլովակ է լինելու, կերպարները չեն հիշեցնելու ֆիլմը»,- ասաց Սյոման և նշեց, որ դերասաններն էլ ֆիլմի հերոսները չեն լինելու: Դերասանների ընտրության համար քասթինգ է անցկացվել և նոր դեմքեր են ընտրվել, որով զբաղվել է տեսահոլովակի երկրորդ ռեժիսորը` Ինգրիդը (հաղոդավարուհի Աննա Կոկչյանը, ով այժմ ներկայանում է որպես Ինգրիդ Կոկչյան):

Սյոման չցանկացավ բացել տեսահոլովակի ամբողջական սյուժեն, որպեսզի պահի հետաքրքրությունը. «Խուսափում եմ նախապես խոսելուց, քանի որ նկարահանումներից հետո ասելիքն ավելի հստակ է լինում: Ես պատկերացնում եմ, սակայն դժվարանում եմ նախապես խոսել»:

Տեսահոլովակի նկարահանումները նշանակված են հունիսի 2–ին: Նախատեսվում է տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել հունիսի 10-12-ին:

Արամեի մենջերից` Արտյոմ Հակոբյանից տեղեկացանք, որ առաջիկայում Արամեն կներկայացնի նաև «Արմենիա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը պատրաստ կլինի մինչև հունիսի վերջ: Այս երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Արտյոմի փոխանցմամբ` Արամեն հանդիսանում է երաժշտության համահեղինակը: Խոսքերի հեղինակը` Դավիթ Օհանն է:

 

Հունիսի 7-ին լույս է տեսնելու երգերի հավաքածու, որում ներկայացված կլինեն Արամեի «Մամա» և «Արմենիա» երգերը: Վերջինի պրեմիերան հենց այդ ժամանակ էլ կկայանա, քանի որ երգը միայն դրանից հետո կհայտնվի համացանցում:

Աշնանը երգիչը ևս մեկ նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի, բացի այդ, Արամեն հանդիսատեսին կհանձնի իր հայալեզու նոր ձայնասկավառակը, որից հետո կներկայացվի նաև երգչի ռուսալեզու ձայնասկավառակը:


Դիտումներ: 196 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title