ԵՐԳԻՉ ԱՐԱՄԵԻՆ ՄՈԼԱԳԱ՞Ր Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ - 12 Մայիսի 2007 - ArameHay.do.am
ՈՒրբաթ, 09.12.2016, 02:57
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մայիս 2007  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Block title
Գլխավոր էջ » 2007 » Մայիս » 12 » ԵՐԳԻՉ ԱՐԱՄԵԻՆ ՄՈԼԱԳԱ՞Ր Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
22:38
ԵՐԳԻՉ ԱՐԱՄԵԻՆ ՄՈԼԱԳԱ՞Ր Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Քաղաքում մարտի 8-ին կայանալիք համերգների ցուցապաստառների նկարներից մի քանիսը պակասում են: Իսկ երգիչ Արամեի նկարները բացակայում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում տեղադրված գրեթե բոլոր ցուցապաստառներից: Մոտակա սրճարանների գիշերային պահակներից մեկը «Ա1+»-ին պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել Արամեի նկարների առեւանգումը. «Մոտավորապես Ժամը 23:30-ն էր, երբ ցուցապաստառների կողմից ձայներ լսեցի:
Որոշեցի ստուգել, թե ինչ է կատարվում: Ցուցապաստառներին չհասած տեսա, թե ինչպես են մոտ 16 տարեկան երկու աղջիկներ դանակով պաստառից մի նկար կտրում: Բղավեցի վրաները եւ մոտ վազեցի, սակայն հասցրեցին նկարը փախցնել: Երկու օր անց այդ նույն աղջիկները մյուս պաստառից էլ այդ նույն երգչի նկարը պոկեցին»:
Այդ աղջիկներին հավանաբար 2 նկարը բավական չի եղել, քանի որ Արամեի նկարը բացակայում է նաեւ Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղադրված ցուցապաստառից:
Բացի Արամեի նկարից ցուցապաստառներից բացակայում են նաեւ երգչուհիներ Արմինկայի եւ Սիլվա Հակոբյանի նկարները, իսկ Անդրեի նկարները պատառոտված ու կեղտոտված են:
Դիտումներ: 78 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Քաղաքում մարտի 8-ին կայանալիք համեր | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title