Երգչի միակ սիրելին ու սիրո պատմությունը - 11 Սեպտեմբերի 2011 - ArameHay.do.am
ՈՒրբաթ, 09.12.2016, 02:58
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Block title
Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 11 » Երգչի միակ սիրելին ու սիրո պատմությունը
08:34
Երգչի միակ սիրելին ու սիրո պատմությունը

Երգչի միակ սիրելին ու սիրո պատմությունը

 Արամեի երկրպագուհիներ, ձեր սիրելին շուտով կներկայացնի իր միակ սիրելիին:): Երգիչը գալիք ամսին տեսահոլովակի պրեմիերա է ունենալու` նկարահանված "Իմ միակ սիրելի” երգի հիման վրա: 

Երգի խոսքերի հեղինակը Մերուժան Տեր-Գուլանյանն է, երաժշտությունը գրել է Կարինե Խառատյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է:


 "Անձնական կյանքիս կամ հոգեվիճակիս հետ այս երգը կապ չունի, այն վաղուց է եղել իմ երգացանկում, ուղղակի վերջերս ենք տեսահոլովակ նկարահանել: Լիրիկական երգ է, իմաստուն սիրո պատմություն: Տեսահոլովակում ես եմ հանդես գալիս որպես գլխավոր դերակատար”,- BRAVO.am-ին հայտնեց Արամեն: 

"Արամեն պատմում է մեծ սիրո պատմություն: Սա նոր քայլ է երգչի ստեղծագործական կյանքում, որտեղ ցույց է տալիս դերասանական գեղեցիկ խաղ, ասում, որ պետք չէ ամաչել մարդկանց ճիշտ սիրելուց, կնոջը կարելի է սիրել մինչ կյանքի վերջ”,-հավելեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ով համոզված է`տեսահոլովակը հետք կթողնի յուրաքանչյուրի սրտում."Երգչին այս տեսահոլովակից հետո երկրպագելու են անգամ 70 տարեկան, կյանք ապրած, սիրել կարողացող մարդիկ ”:


"Իմ միակ սիրելի” երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է, շնորհանդես-պրեմիերան կկայանա սեպտեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին երգիչը պատրաստվում է նոր ձայնասկավառակ ներկայացնել իր երկրպագուներին ու մեծ մենահամերգ ունենալ Երեւանում` միանգամայն նոր ծրագրով:

Դիտումներ: 107 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: im miak sireli, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title