Երգչի մենահամերգի կիքսերն ու հուզված սիրելին - 8 Նոյեմբերի 2011 - ArameHay.do.am
Կիրակի, 04.12.2016, 09:01
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Block title
Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 8 » Երգչի մենահամերգի կիքսերն ու հուզված սիրելին
09:05
Երգչի մենահամերգի կիքսերն ու հուզված սիրելին
Երգչի մենահամերգի կիքսերն ու հուզված սիրելին

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Արամեի երեւանյան երկրորդ մենահամերգը: Եթե այն համեմատենք 2009-ին կայացած մենահամերգի հետ, բացահայտ տարբերությունը զգացվում է անգամ լուսանկարներից. նախորդ մենահամերգի բազմամարդությունն ու աժիոտաժն այս անգամ չի եղել:

Նշենք նաեւ, որ համերգը սկսվել է 1 ժամ 40 րոպե ուշացմամբ, քանդվել է բեմի ետնամասը: Չնայած լարվածությանն ու հիասթափությանը` Արամեն բեմ է բարձրացել, մոտ երկու ժամ երգել ու պարել երկրպագուների համար:

"Ներողություն եմ խնդրում ուշացման համար, ուղղակի կան մարդիկ, որոնք շատ անպատասխանատու են, նրանց պատճառով ձեզ սպասեցրել եմ, բայց դուք հիմա պետք է ուրախանաք ու վայելեք ձեր օրը”,-նշել է Արամեն, ում մինչեւ բեմ ուղեկցել են սիրելին` Աննա Թովմասյանը, պրոդյուսերը` Արմեն Ամիրյանը, Արտավազդ Ամիրյանն ու Մարտին Մկրտչյանն, ով մինչ վերջին պահն ընկերոջը ոգեւորել է` ասելով` ամեն ինչ լավ է լինելու:

Երգիչը կատարել է 23 ստեղծագործություն` նոր ձայնասկավառակի բոլոր երգերն ու սիրված մի քանի հիթ, որոնց ընթացքում երկրպագուները չեն դադարել երգչի անունն ու բրավո (BRAVO.am:)) գոռալ:

Արամեն դուետով հանդես է եկել Արմինկայի հետ`կատարելով գուսան Շերամի "Զով գիշեր է” երգը: Համերգային ծրագրի առաջին մասի ավարտին երգել է Աննա Թովմասյանը` երգչի սիրելին:):

"Հիմա բեմ կբարձրանա մի մարդ, ով առաջին քայլերն է անում այս ոլորտում, իմ ցանկությամբ եւ հրավերով է այսօր երգելու”,-ասել է Արամեն ու բեմը հանձնել Աննային, ով ներկայացրել է "Խոսքերն ավելորդ են” երգն ու ողջունել երգչի երկրպագուներին:

համար շատ հաճելի էր երգել Արամեի համերգին: Կարծում եմ` շատ լավ համերգ է, մենք շատ ենք պատրաստվել այս օրվան, հիմա էլ ամեն ինչ լավ է ընթանում”,- BRAVO.am-ին ասել է երգչի սիրելին, ով համերգի ողջ ընթացքում հուզված հետեւել է ընկերոջ ելույթին:

"Արամեի եւ Աննայի մեջ իրար հանդեպ շատ մեծ սեր եմ տեսնում”. Արմինկա

"Մեծ սիրով եմ մասնակցում այս համերգին: Արամեն այն երգիչներից է, ով երգարվեստում ունի իր հստակ ասելիքը, լավ երգելուց բացի, լավ մարդ է, ինչը շատ կարեւոր է ինձ համար”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արմինկան` խոսելով նաեւ Աննայի եւ Արամեի կապի մասին. "Երկուսին էլ շատ սիրում եմ, Աննային դեռ շատ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ շատ լավն է: Նրանք շատ զուսպ են, բայց շատ մեծ սեր եմ տեսնում: Մաղթում եմ ամենալավը, քանի որ նրանք արժանի են նաեւ անձնական երջանկության”:

Արամեի երկրպագուները վիրավորվա՞ծ են

Դահլիճի` նախորդ անգամվա պես լեփ-լեցուն չլինելն որոշ երկրպագուներ կապեցին Արամեի` սիրելիին գտնելու փաստով` նշելով, որ դա շատ երկրպագուների "նեղացրել” է:

"Մենք Արամեին շատ ենք սիրում, կյանքս կտամ իր համար, հիմա սկսել եմ նաեւ Աննային սիրել, բայց բոլորը չեն, որ իմ պես են մտածում: Ունեմ շատ ընկերուհիներ, ովքեր հիասթափված ու նեղացած են Արամեից, հիմա նա ունի իր երգերի հասցեատերը”,- BRAVO.am-ին ասել է իրեն երգչի մոլի երկրպագու համարող 17-ամյա Անին: Արամեի ֆան-ակումբից Ինգայի համար էլ կարեւոր չէր համերգի ուշացումն ու քիչ հանդիսատեսը. "Արամեն հիմա բեմում է եւ երգում է”:

Չնայած մենահամերգի ուշացմանը` հանդիսատեսը լուռ է մնացել, երկրպագուներն, ինչպես իրենք են ասել, փորձել են մտնել Արամեի դրության մեջ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Դիտումներ: 73 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Anna tovmasyan, arminka, ARAME, MENAHAMERG | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title