Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու - 20 Հունվարի 2012 - ArameHay.do.am
Կիրակի, 04.12.2016, 09:01
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Block title
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20 » Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու
09:08
Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու

Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու
Արամեի մենահամերգի ուշացման պատճառի, լարված մթնոլորտի, առաջացած տեխնիկական խնդիրների, կազմակերպչական սխալների եւ չվաճառված տոմսերի մասին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է Արամեի պրոդյուսերը` Արմեն Ամիրյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչի` երեկ տեղի ունեցած երեւանյան երկրորդ մենահամերգը սկսել է 1 ժամ 40 րոպե ուշացումով, վնասվել է բեմի ետնամասը, դահլիճն էլ կիսով չափ լցվել ու դատարկվել է, քանի որ շատերը լքել են իրենց տեղերը նախքան համերգի սկսելը:

Արամեն բեմ է բարձրացել շատ լարված ու նյարդայնացած, ետնաբեմում խնդրել, որ թուլացնեն դահլիճի լույսերը, իսկ մինչ ֆոտոխցիկները փորձել են ֆիքսել երգչին, ետնաբեմի լույսերն անջատվել են: Նշենք նաեւ, որ ելույթի ընթացքում դահլիճում լուրեր են պտտվել, թե կատարումը կենդանի չէ:

Խոսելով կատարման մասին` Արմեն Ամիրյանը բացառել է այն շշուկները, թե համերգի ընթացքում կենդանի հնչողություն չի եղել. "Արամեն մեր համագործակցության առաջին իսկ օրվանից աշխատել է կենդանի կատարմամբ, երեկ էլ բեմում կենդանի հնչողություն են ապահովել երգիչն ու երաժիշտները”:

BRAVO.am-ի հարցին, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, Արմեն Ամիրյանը հետեւյալ կերպ է պատասխանել. "Թերեւս մենք կդիմենք դատարան, կպահանջենք մեր պատվի ու արժանապատվության վիրավորման վնասի փոխհատուցում: Եթե կազմակերպիչ կողմը հանդես գա հրապարակային ներողությամբ կամ ինչ-որ հիմնավորումներ առաջ բերի, միգուցե դատարան չմտնենք, բայց, ամենայն հավանականությամբ, ես կդիմեմ դատարան”:

BRAVO.am-ը կհետեւի իրադարձությունների զարգացմանը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am-ի

Դիտումներ: 72 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME, Armen Amiryan, MENAHAMERG | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title