ԱՍՏՂԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ՞Ն - 15 Մայիսի 2009 - ArameHay.do.am
Կիրակի, 04.12.2016, 09:01
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մայիս 2009  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Գլխավոր էջ » 2009 » Մայիս » 15 » ԱՍՏՂԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ՞Ն
22:27
ԱՍՏՂԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ՞Ն

Վերջերս «Yere1» ծրագրի ժամանակ հայտնի դերասան եւ հումորիստ Հովոն (Հովհաննես Ազոյան) հրապարակեց երգիչներ Արամեի (077-18-17-17) եւ Միշոյի (093-...) հեռախոսահամարները` դրանով փորձելով վրեժ լուծել վերջիններից այն բանի համար, որ «Ֆորտ Բոյար» ծրագրում, կատակելով, որպես նշանաբան նրանք ընտրել էին Հովոյի 093-... հեռախոսահամարը:
Մամուլում տեղեկություն եղավ, որ այն ժամանակ Հովոյի հեռախոսին մեկ օրվա մեջ 60 հազար զանգ էր եկել: Զանգել էին հումորիստի երկրպագուները, բարեկամները, ծանոթները` Հայաստանից ու արտասահմանից: Ընդ որում, զանգահարողները, բացի իրենց սերն ու համակրանքը արտահայտելուց, ըստ մամուլի նույն հրապարակման, նաեւ հակակրանք էին արտահայտել, ասել էին, որ ուղղակի զանգել էին Հովոյի ձայնը լսելու, խնդրել էին այլ հայտնի մարդկանց համարներ եւ այլն: Արդյունքում, հիմա Հովոն հրաժարվել է տարիներ շարունակ իրեն պատկանող այդ հեռախոսահամարից եւ նորը ձեռք բերել: Եւ միայն վերջերս, թերեւս` երկար մտորելուց հետո, Հովոն իր այդ «տանջանքների» վրեժը որոշեց լուծել այն թիմից, որը «Ֆորտ Բոյարում» իր հեռախոսահամարն էր ընտրել որպես կարգախոս: «Yere1» սերիալում, որում խաղում է ինքը, ոչ միայն հայտարարվեցին, այլեւ էկրանի ներքեւի մասում գրվեցին Միշոյի եւ Արամեի հեռախոսահամարները: Փաստորեն, խնայելով թիմի անդամ աղջիկներին` Նազենի Հովհաննիսյան, Շպռօտ, Լուիզա Ղամբարյան, հրապարակվեցին միայն Արամեի եւ Միշոյի հեռախոսահամարները: Իսկ թե ինչ կատարվեց նրանց հեռախոսների հետ` փորձեցինք պարզել երգիչներից: Պարզվեց` երգիչները կատարվածի պատճառով «ընդհատակ» էին անցել, ուստի, օրինակ, Արամեի մասին զրուցեցինք նրա պրոդյուսերությամբ զբաղվող «Սլայդ արթ» ընկերության տնօրեն Արտավազդ Ամիրյանի հետ: Մեր հարցին, թե քանի զանգ է ստացել Արամեն համարը հայտարարվելուց հետո, Ամիրյանը պատասխանեց. «Թվով չեմ կարող ասել, բայց մինչեւ հասցնում էինք հաշվել` մեկ, երկու, նոր զանգ էր գալիս, մեկ, երկու, նոր զանգ էր գալիս»,- ասում էր Ամիրյանը` ավելացնելով, որ զանգերն այնքան շատ են եղել, որ ընթացքում հեռախոսի լիցքավորումը մի քանի անգամ սպառվել է: Իսկ «ի՞նչ էին ասում զանգահարողները» հարցին ի պատասխան` Արտավազդ Ամիրյանն ասաց, որ Արամեն չի պատասխանել ոչ մի հեռախոսազանգի, որովհետեւ արդեն պարզ է եղել, որ եթերով համարը ասելուց հետո մարդիկ, հետաքրքրությունից դրդված, զանգահարում են: Արդյո՞ք այդ ամենից հետո կոլեգաներն իրարից չեն նեղացել, վիճաբանություն չի՞ եղել. այս հարցին պատասխանելով` Արտավազդ Ամիրյանն ասաց, որ ոչ մի վեճ չի եղել. «Դե` եւ Արամեի, եւ Մենչի (հումորիստ Արմեն Պետրոսյան, ով «Yere1» ծրագրում խաղում է Հովոյի հետ), եւ Հովոյի միջեւ հարաբերությունները շատ լավ են, ընկերական, դրա համար ոչ մի բացասական խոսակցություն հաստատ չէր կարող լինել, պարզապես, քանի որ Միշոն եւ Արամեն իրենց կարգախոսը Հովոյի հեռախոսահամարն էին ընտրել, ոնց որ ասած` հակահարված արեցին Մենչն ու Հովոն, իսկ դրան նորմալ ենք նայում եւ Արամեն, եւ մենք: Բացասական խոսակցություն չի կարող լինել: Պարզապես` Արամեն զանգեց Հովոյին, կատակեցին, ու վերջ»,- ասաց Ամիրյանը: Նշենք, որ Արամեն արդեն փոխել է իր հեռախոսահամարը` եթերում հայտարարվելու հենց հաջորդ օրը: «Դե, բացի երկրպագուներից, Արամեին զանգում էին նաեւ գործնական հարցերով, դրա համար նա պետք է փոխեր համարը: Նրան զանգահարում են հարազատները, բարեկամները` Դոնի Ռոստովից, ծանոթները, ընկերները` Միացյալ Նահանգներից, բայց էդ զանգերի տարափի ընթացքում ոչ մի զանգ չէր կարողանում միանալ: Դա էր պատճառը, որ փոխեց հեռախոսահամարը»,- տեղեկացրեց «Սլայդ արթի» տնօրենը: Ինչ վերաբերում է Միշոյին, ապա նշենք, որ վերջինիս հեռախոսահամարը նշված դեպքից հետո մեկ շաբաթից ավելի դեռ ժամանակ առ ժամանակ գործում էր, բայց զանգերին պատասխանում էր ոչ թե ինքը, այլ ինչ-որ Վահե, ով ներկայացավ որպես Միշոյի ընկեր: Եւ նա, եւ Միշոյի ընկեր երգիչներից Սերժօն մեզ ասացին, որ տեղի ունեցածից հետո Միշոն դեռ նոր համար չունի եւ իրենց հետ կապվում է տարբեր համարներից:
Դիտումներ: 87 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title