Արամեն շուտով կբացի սեփական կարաոկե-ակումբը - 30 Օգոստոսի 2012 - ArameHay.do.am
Կիրակի, 04.12.2016, 09:01
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Block title
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Արամեն շուտով կբացի սեփական կարաոկե-ակումբը
11:35
Արամեն շուտով կբացի սեփական կարաոկե-ակումբը

Արամեն իր 30-ամյակի օրը` հոկտեմբերի 10-ին, նախատեսում է բացել իր անունը կրող կարաոկե-ակումբ: BRAVO.am-ին այս մասին հայտնել է երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը՝ նշելով, որ Արամեն Երեւանում բիզնեսով զբաղվելու ցանկություն վաղուց ունի:

Նրա փոխանցմամբ` այժմ ընթանում են կարաոկե-ակումբի վերանորոգման աշխատանքները. "Չհասցնելու մտավախություն կա, բայց ամեն ինչ արվում է, որ նախատեսվածի համաձայն մեծ բացում լինի: Մեր ազգը սիրում է երգել, կարծում եմ` իր անունը կրող կարաոկեն ավելի մեծ հաջողություն կունենա, առավել եւս, որ համերգային ծրագրերով դրսից հրավիրված երգիչներ են լինելու: Այն գործելու է որպես պարային ու համերգային ակումբ”:

Արամեն ամռան ընթացքում երկարատեւ հանգիստ չի ունեցել, քանի որ զբաղվել է իր նոր բիզնեսի հարցերով, նաեւ ձայնագրվել է նոր երգեր, որոնք աշնան ընթացքում կներկայացնի երկրպագուներին: Բացի վերոնշյալները, սեպտեմբերի 21-ին ու 22-ին նա երգելու է Բեյրութում, նոյեմբերի սկզբին էլ մի քանի երգչի հետ համերգներ է տալու Ռուսաստանի Դաշնության 10-ից ավելի քաղաքում:

Արտյոմ Հակոբյանը տեղեկացրել է, որ Արամեն առաջիկայում չի պատրաստվում նշանադրվել. "Ինչպես եւ խոստացել է, նա իր ուրախությունը գաղտնի չի պահելու ու կիսվելու է երկրպագուների հետ”:

Դիտումներ: 83 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Arame karaoke akumb | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title